Սուր շնչառական վարակը ամբողջությամբ չի նահանջել

Spread the love

Սուր շնչառական վարակը  ամբողջությամբ չի նահանջել

Բավական ժամանակ է անցել սուր շնչառական վարակներից հետո, նախակրթարաններում էլ աստիճանաբար աշխատում են բնականոն հունով: Մինչդեռ բացակայություններ դեռևս գրանցվում են: Երեխայի հազն անգամ ծնողներին ստիպում է զգուշանալ:Կապանի ԲԿ-ի մանկական բաժանմունքում գրիպի Ա տեսակի մասին արդեն անցյալ ժամանակով են խոսում,սակայն դեռ չեն շտապում ամբողջությամբ բացառել:

Ի տարբերություն հունվարի՝փետրվարին առավել հաճախակի դիմում են մեծ տարիքի երախաների համար՝5-10 տարեկանների. 3-4 օր տևող ջերմություն՝39-40 աստիճան,ընդհանուր թուլություն ,երբեմն էլ՝ հազ:Սուր շնչառական վարակով երեխաներից ,սակայն, ոչ բոլորին է հաջողվում արագ ապաքինվել: Մեծ դեր ունի օրգանիզմի դիմադրողականությունը : Ապաքինումը ձգձվում է հատկապես թոքաբորբի դեպքում:

Մանկական բաժանմունքում երեխաներից շատերը արդեն ապաքինման փուլում են և շուտով տուն կվերադառնան: Իսկ Մեղրուց երեկ տեղափոխված 3 տարեկան Հենրիի հարազատները վստահ են,որ ապահով ձեռքերում են:
Հերմինե Միքայելյան