Մաքրության համար պատասխանատու ենք բոլորս

Spread the love

Մաքրության համար պատասխանատու ենք բոլորսՄաքրության համար պատասխանատու ենք բոլորս

Քաղաքը մաքուր չէ, փողոցները ,բակերը աղբի մեջ թաղված են.նման դժգոհություններ հաճախ ենք լսում։ Բայց ինչի՞ց ենք բողոքում ։ Չէ՞ որ նման պատկերը ինքնաբերաբար չի ստեղծվում։ Մենք ենք կեղտոտում մեզ շրջապատող բակն ու փողոցը, կոնֆետը ուտում ենք, թուղթը շպրտում գետնին, արևածաղկի սերմերը՝ չրթում, թափում , ծխախոտի մնացորդը կրկին ոչ թե աղբամանում է հայտնվում, այլ գետնին։Հարց. ուրեմն ումի՞ց ենք նեղանում ։

Եթե սկսենք աղբը թափել սահմանված վայրերում, մաքրության կարիք էլ գրեթե չի լինի։ Կամ էլ փորձենք կատարված աշխատանքը պահպանել։ Բայց, փորձը ցույց է տվել՝ անօգուտ է ։ Ինչպես կարմիր կովը իր կաշին չի փոխում ,այնպես էլ մարդկանց մտածելակերպը.այն գիտակցումը, որ ձեռքի տակ եղած ցանկացած իր որտեղ պատահի չի կարելի շպրտել, հեռու է մեզանից։
Մաքրության համար պատասխանատու ենք բոլորս
Կապանի կոմունալ ծառայությունը որքան էլ սահմանափակ տեխնիկայով և աշխատույժով փորձի քաղաքը մաքուր պահել, անհնար է ։ Իրավիճակը ռեալ պետք է գնահատել։ Եթե բանվորները մի փողոց մաքրում են ու դեռ մեկ րոպե չանցած՝ իրենց աչքի առաջ կապանցին աղբը գետնին է գցում , մի՞թե հնարավոր է մաքուր քաղաք ունենալ։

Մաքրության համար պատասխանատու ենք բոլորս

Ճիշտ է,քաղաքի ոչ բոլոր հատվածներում կան տեղադրված աղբամաններ ու դա էլ կարելի է ոլորտի խնդիրներից մեկը համարել, թաղամաս առ թաղամաս կոմունալ ծառայությունը մաքրելով գնում է, բայց քիչ չեն դեպքերը, երբ աղբամանները դատարկ են լինում, իսկ շրջակայքը՝ աղբի մեջ կորած ։Բնակիչները կարծես ալարում են իրենց բնակարաններում գոյացած աղբը հասցնել աղբարկղ ,փոխարենը տոպրակները գցում են բակերում տեղադրված աղբամաների մեջ։

Մաքրության համար պատասխանատու ենք բոլորս
Մաքրության համար պատասխանատու ենք բոլորս

Երեք օրից ձմեռը իր տեղը կզիջի գարնանը։ Ավելի շատ ժամանակ կանցկացնենք դրսում ։ Աղբով լցված փողոցներով զբոսնելը հաճելի չէ, այնպես որ՝ մաքրության հարցը սրությամբ է դրվելու։