Պոլիէթիլենային տանիքը ու նրա ծածկի տակ ապրողները

Spread the love

Պոլիէթիլենային տանիքը ու նրա ծածկի տակ ապրողները Սեփական բնակարաներում այլևս ապրել չցանկացողները Կապանի Դավիթ Բեկ թաղամասի համար 8 շենքի բնակիչներն են։ Վրդովված, հուզված , նեղսրտած պատմում են իրենց գլխներին եկածը։ Նրանք բառիս բուն իմաստով այսօր գլխներին տանիք չունեն։ Պոլիէթիլենային տոպրակներ , վաննաներ ,դույլեր. տանիքում պատկերն այսպիսին է ։
Անձրևներից խունացած ու փտած ասբոշիֆերները վաղուց ջարդուխուրդ են եղել, ջրի դեմն առնելը իսկական փորձության է վերածվել 9-րդ հարկում բնակվողների համար։ Մյուսները նույնիսկ չեն էլ մտածում, որ տանիքը նորոգման կարիք ունի
Պոլիէթիլենային տանիքը ու նրա ծածկի տակ ապրողները
Տարիներ շարունակ բնակիչների բողոքները ,դիմումները անպատասխան են մնացել ։ Հույսը , որ շենքի տանիքը մի օր կնորոգվի, մինչ օրս չի արդարացվել։ Բայց դե բնակիչներն էլ չեն պատրաստվում լռել։ Ասում են՝ ի վերջո, իրենք էլ են ցանկանում նվազագույն կենցաղային պայմաններ, բարեկարգ բնակարաններ ունենալ։ Ոչ կարողանում են նորոգում կատարել, ոչ խոնավության հոտն է տարին 12 ամիս անցնում։
Տանիքից բնակարան սողոսկող ջրի դեմն առնելու եղանակը տիկին Ժաննան օղի թորելու հարմարանքի հետ է համեմատում։ Լսողին կարող է զավեշտալի թվալ, բայց իրողություն դա է։

Պոլիէթիլենային տանիքը ու նրա ծածկի տակ ապրողները
Պոլիէթիլենային տանիքը ու նրա ծածկի տակ ապրողները

Բնակիչները՝ հիմնականում 9-րդ հարկում բնակվողներ, կրկին միավորվել են ու այս անգամ ասում են մինչև վերջ են գնալու ։ Հարկ եղած դեպքում երկրի նախագահին էլ դիմում կգրեն։ Նորոգումը հետաձգել այլևս անհնար է։ Շենքը վերևից քայքայվելով գնում է։