Պատանի երկրապահներ շարային ստուգատես հանձնեցին

Spread the love

Պատանի երկրապահներ շարային ստուգատես հանձնեցինԲաղաբուրջի հուշահամալիրում հանգչող ազատամարտիկների շիրիմները այսօր կրկին թարմ ծաղիկներով պատվեցին։ Հայրենիքի նվիրյալների գործը անմահ է ,իսկ նրանց հիշելն ու հարգանքի տուրք մատուցելը՝ բոլորիս պարտքը։ Արյան գնով նվաճված խաղաղության գինը պետք է իմանալ այս տրամաբանությամբ են մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, զինվորակաները,կապանցիները ամեն անգամ իրենց քայլերը ուղղում հուշահամալիր։

Նոր սերունդը պետք է շարունակի այն, ինչի սկիզբը դրվել է տարիներ առաջ։ Պատանի երկրապահները երդվել են վստահորեն քայլել հերոսների բռնած ճանապարով և չեն թողնի, որ սրբազան հողին թշնամու ոտքը դիպչի։ Մարզի բոլոր տարածաշրջանների «Պատանի երկրապահ» ակումբների սաները համախմբվել են Կապանում ։ Մշակույթի կենտրոնի բակում շարված նորաթուխ երկրապահների վաշտերը հանդիսավոր տողանի էին ։
Պատանի երկրապահներ շարային ստուգատես հանձնեցին
Շարային ստուգատես մրցույթը «Պատանի երկրապահ» ակումբների հերթական միջոցառումներից էր։ Երկու հանրապետությունների ու «Երկրապահ կամավորականների միության» դրոշները ներս բերվեցին ,հնչեց օրհներգը։

Պատանի երկրապահներ շարային ստուգատես հանձնեցին

Երիտասարդ սերնդի ռազմահայրնեասիրական դաստիարակությունը պետք է սկսվի դպրոցներից. այս հանգանաքը հաշվի առնելով դեռևս 2014թվականին
ՀՀ պաշտպանության, կրթության և գիտության նախարարությունների և «Երկրապահ կամավորականների միության» միջև կնքվել էր փոխըմբռնման հուշագիր հանրակրթական ուսումնական հաստատություններում «Պատանի երկրապահ» հայրենասիրական ակումբների ստեղծման մասին։ Երկու տարի անց քաղում ենք նրանց արդյունավետ գործունեության պտուղները։
Հետո ցուցադրական ելույթներ էին։ Նորաթուխ երկրապահները ցուցադրեցին իրենց հմտությունները և ուսումնառության ընթացքում ձեռք բերած գիտելիքները։
Շարային ստուգատես -մրցումները ավարտվեցին զինվորական ճաշի համտեսով։