Տեղեկատվական տեխնոլոգիաների բում Կապանում.բացվել է 3 ինժեներական լաբորատորիա

Spread the love
Տեղեկատվական տեխնոլոգիաների բում Կապանում.բացվել է 3 ինժեներական լաբորատորիա

Մեկ օրվա մեջ միանգամից 3 ինժեներական լաբորատորիա-խմբակների բացում Կապանում։Սյունիքի մարզկենտրոնում տեղեկատվական հաղորդակցան տեխնոլոգիաների բում է սկսվել։

21-րդ դարում, որ ՏՏ.-ոլորտի դարաշրջան է համարվում, գրիչին ու տետրին էլ փոխարինում են համակարգիչն ու օնլայն տիրույթը, նման լաբորատորիաները անհրաժեշտություն են։ Կապանի համար 2 ավագ դպրոցն էլ միացավ այն ուսումնական հաստատություններին ,որտեղ արդեն գործում են ինժեներական լաբորատորիաներ։

Այսօր գրեթե անհնար է առանց տեղեկատվական տեխնոլոգիաների կրթություն կազմակերպել։ Ուսումնական գործընթացի անբաժան մասն է այն։
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախաձեռնությամբ «Վորլդ Վիժն Հայաստան»-ի աջակցությամբ մարզի 4 դպրոցներում , Հայաստանի ազգային պոլիտեխնիակական համալսարանի Կապանի մասնաճյուղում, ինչպես նաև համայնքային կենտրոնում ինժեներական ժամանակակից լաբորատորիաները արդեն իրականություն են։

Տեղեկատվական տեխնոլոգիաների բում Կապանում.բացվել է 3 ինժեներական լաբորատորիա

Ոլորտի զարգացումը նաև կառավարության մշտական ուշադրության կենտրոնում է։ 2015 թվականին 21 տոկոս աճ է գրանցվել։ Հայաստանը տեխնոլորգիական զարգացվածքության առումով ոչ թե երրորդ կարգի երկիր է այլ առաջին։

Լաբորատորիաները զինված են Հայաստանում արտադրված բարձրակարգ եռաչափ տպիչներով , «Գուգարք» մինի համակարգիչներով։Աշակերտներին հնարավորություն է տրված սովորելու ծրագրավորում, եռաչափ մոդելների նախագծում, հարթաչափային մոդելների հետ աշխատանք, էլեկտրոնիկա, մեխանիկա: ՏՏ ոլորտը աշխարհագրություն ,սահմաններ չի ճանաչում , պարզապես պետք է երևակալությանը թև տալ ։
Տեղեկատվական տեխնոլոգիաների բում Կապանում.բացվել է 3 ինժեներական լաբորատորիա
«Ունեցած բարձր տեխնոլոգիական ներուժը պետք է օգտագործել «,-համոզված են մասնագետները։ Ինժեներական լաբորատորիների ներդրման ծրագիրն էլ ոչ թե մայրաքաղաքից է սկսվել այլ մարզերից ։ Գորիսում արդեն հաջողություններ են արձանագրել։ «Օգմենթար» ընկերությունը ,որը արտադրում է 3 դ եռաչափ տպիչներ, այսօր համագործակցում է համաշխարհային ճանաչում ունեցող «Վորլդ Դիսնեյի» հետ։

Սյունեցի դպրոցականներին ուղղորդելով դեպի տեխնիկական ոլորտներ, զարգացնելով նրանց ծրագրավորման հմտությունները՝նախաձեռնողները համոզված են՝ շատ կարճ ժամանակահատվածում հայաստանյան և միջազգային ցուցահանդեսներում նրանք կդառնան լուրջ մրցակիցներ առաջատար մասնագետների համար ։