Քննարկվեց հյուսիս-հարավ ճանապարհի հարցը

Spread the love

Քննարկվեց հյուսիս-հարավ ճանապարհի հարցը

Եթե այժմ մայրաքաղաքից Քաջարան հասնում ենք 5-6 ժամում, ապա հյուսիս-հարավ ճանապարհի կառուցումից հետո գրեթե կիսով չափ կխնայենք ժամանակը :Այսինքն՝ Արտաշատից Քաջարան ճանապարհի մոտ 80 կմ-ը կկրճատվի .այժմյան 4 թունելները հետագայում կդառնան 33,ամենարկարը կհասնի 8 կմ-ի: Երկրի հյուսիսը հարավի հետ կապող ճանապարհը բետոնյա ծածկով կլինի՝24սմ հաստությամբ,որոշ հատվածներում՝ ասֆալտե: Թույլատրելի արագությունը՝ 100 կմ/ժ.սա հյուսիս-հարավ ճանապարհի ,մասնագիտական տերմինաբանությամբ ասած, 4-րդ տրանշի ՝ Արտաշատից Քաջարան՝304 կմ, նախնական նկարագիրն է: Այս հատվածի ֆինանսավորումը կիրականացվի Ասիական զարգացման բանկի ,իսկ Քաջարանից Ագարակ ընկած 42 կմ-ը՝Եվրոպական ներդրումային բանկի կողմից:
Այս ամենը ներկայացրին մայրաքաղաքից ժամանած մի խումբ մասնագետներ մարզպետարանում կայացած հանդիպման ընթացքում:

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային» ծրագրի նպատակը երկրի հյուսիսը հարավի հետ կապելն է : 556 կմ ընդհանուր երկարությամբ Մեղրի-Երևան-Բավրա ավտոճանապարհը կհամապատասխանի միջազգային չափանիշներին: Ճանապարհի կառուցման ժամկետը 2009-20019թթ են: Ըստ մասնագետների՝ ամենաբարդ հատվածը Սիսիանից Քաջարան ընկածն է:

Իտալական «Սպեա» խորհրդատվական ընկերության մասնագետը մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների, համայնքի ղեկավարների ուշադրությունը հրավիրեց Արտաշատից Քաջարան ճանապարհային քարտեզի վրա:

Այստեղ 3 գույնով ընդգծվել էին կառուցվելիք ճանապարհի ծայրագծերը: Կանաչով նշվածը մոտավորապես ընգրկում էր Դարբասն ու Շենաթաղը: Այս դեպքում կունենանք 14 կմ երկարություն,13 թունել, իսկ ծախսը կկազմի 663 մլն դոլար: Կապույտով նշվածի դեպքում՝ Եղեգնաձորից Սիսիան , Որոտան, կունենանք 22 կմ երկարություն,19 թունել, 914 մլն
Իսկ վարդագույնով նշվածը,որը ընդգրկում է ՝ Շինուհայրը,Տաթևը, Վերին Խոտանանը, Աղվանին, Նորաշենիկն ու Կապանը,կունենա 26 կմ ,12 թունել և 1,5 մլրդ դոլար:
Սրանցից ո՞րոնք էին առավել նպատակահարմարները ՝ ներկաները պետք է կարծիքներ հայտնեին: Ֆինանսական առումով առավել ծախսատարը Կապանով անցնող ծայրագիծն է: Հյուրերի խոսքով նպատակահարմարը Դարպասն ու Շինուհայրը ընդգրկողն է:

Մասնագետները ընդգծեցին՝հնարավորինս շրջանցվելու են գազատարները, պատմամշակութային նշանակության հողերն ու հուշարձանները: Ճանապարհները համայնքները շրջնացելու են :Խասվեց նաև Տաթևի վանական համալիրի ու զբոսաշրջության մասին:
«Նախագահի հրամանը կա.որտեղ՝ ինչ էլ կառուցվի Տաթևի համար նախատեսված ճանապարհը առանձին կլինի»,-նշեց ինժեները:
3 ծայրագծերը ներկայացնելուց հետո Կապանի քաղաքապետը ,մյուս համայքների ղեկավարները կարծիքներ հայտնեցին:

Սեփականություն հանդիսացող կամ այլ նշանակության հողերի օտարման դեպքում փոխհատուցում կտրվի պետբյուջեից : Օրինակներ կան.Թալինում, Աշտարակում մարդիկ արդեն փոխհատուցում են ստացել :

Հերմինե Միքայելյան