Մկան դեղին սպասելիս

Spread the love
Մկան դեղին սպասելիս

Նախորդ շաբաթ պատմել էինք Սյունիքի համայնքի արոտավայրերում տիրող իրավիճակի մասին: Խոսքը վերաբերում էր հողում բազմացող ու օրեցօր շատացող մկներին: Աշնանացանի դաշտերից մի քանի մետրի վրա գտնվող կրծողների բները ստորգետնյա թագավորության են նմանվում: Համայանքի ղեավարը անհանգստացած էր. եթե միջոցառումներ չձեռնարկվեն, բերքի զգալի մասը նրանց բաժին կընկնի:Մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունից տեղեկացանք,որ դեռևս աշնանը գյուղատնտեսության նախարարության կողմից մարզին 305կգ ռադիոֆակում տեսակի մկան դեղ է հատկացվել:
«Հիմնականում տրվել է Սիսիանի ու Գորիսի տարածաշրջանների համայնքներին»,-ընգծեց Սամվել Թանգյանը:

«Մեկ հա համար նախատեսվել է 80 գ մկան դեղ,ընդհանուր առմամբ՝ 3812 հա: 305 կգ հազիվ է բավականացրել. 17 համայնքներից յուրաքանչյուրին 10-15 կգ»,-տեղում հաշվարկելով նշեց Սամվել Թանգյանը:
Հարցին, թե տեղյա՞կ է արդյոք վարչության պետը կոնկրետ Սյունիքի համայնքում տիրող իրավիճակին,Սամվել Թանգյանը պատասխանեց ՝մարզի ճանապարհներով երթևեկելիս ամձամբ է դաշտեր մտնում ու նայում: Իսկ թե ինչպիսին է արոտավայրերի վարակվածության պատկերը Սյունիքի համայնքում կամ Կապանի տարածաշրջանում առհասարակ , վարչության պետի կարծիքով՝ վտանգ չկա,չնայած համայքների ղեկավարներն ու բնակիչները դիմել են:

Գորիսում և Սիսիանում հողի վարակվածության աստիճանը վարչության պետը միջին գնահատեց: Սամվել Թանգյանի խոսքով՝ Կապանի ու Մեղրու հերթը կհասնի գարնանը:
«Չնայած եղանակային կտրուկ փոփոխություններին՝ աշնանացանին ոչինչ չի սպառնում.թփակալումը արդեն սկսված է, -նշում է Սամվել Թանգյանը,- աշնանացանը նախորդից ավելի շատ է կատարվել, գարնանացանը ևս նախաեսվում է ավելացնել: Հաշվի առնելով նախորդ տարիների դառը փորձը՝ երաշտն ու կորուստները,մնում է միայն հուսալ,որ այս տարի անձրևներ, այնուամենայնիվ, կլինեն»,-ընգծում է:

Գյուղացուն փաստի առջև կանգնեցրած եղանակը նաև պատճառ է դառնում հացահատիկի սերմացուի գումարների պարտքեր կուտակելուն: Վերջին 2 տարիներին արձանագրված բերքի կորուստները թույլ չեն տալիս վճարել վերցրածի դիմաց :
» Ոչ թե չեն ուզում վճարել,այլ ֆինանսապես իվիճակի չեն:Կառավարությունը որոշ մարզերի այս հարցում ընդառաջում է:Իսկ մեզ, առայժմ՝ ոչ:Մենք էլ հավաքագրում ենք»,-պարզաբանում է Սամվել Թանգյանը:
Իսկ գարնանացանի աշխատանքները սովորաբար սկսվում են մարտի սկզբներին: «Եթե ոչինչ չխանգարի, ամեն ինչ բնականոն հունով կընթանա»,-նշեց վարչության պետը:
Հերմինե Միքայելյան