Հունվարի մեկի դրությամբ 139 հազար 600 մարդ է Սյունիքում ապրում

Spread the love
Հունվարի մեկի դրությամբ 139 հազար 600 մարդ է Սյունիքում ապրում

«13,9 տոկոսով 2015 թվականի մեր արդյունաբերության ոլորտում ստեղծված արտադրանքի ծավալը գերազանցել է 14 թվականի մակարդակը»։
Ազգային վիճակագրական ծառայության Սյունիքի մարզային գործակալության պետը հրապարակել է անցած տարվա տնտեսական ցուցանիշները։ Ոլորտում արձանագրված աճ բաժին է ընկնում ոչ միայն հանքարդյունաբերությանը, այլև էլեկտրաէներգիայի արտադրանքին։

Ըստ ժողովրդագրական իրավիճակի վերլուծության՝ Սյունիքում բնակչության խտությունը 1 քառակուսի կիլոմետրի վրա 31 մարդ է։Այս ցուցանիշով Վայոց ձորի մարզից հետո հանրապետությունում Սյունիքը շարունակում է մնալ ամենանոսր բնակեցված երկրորդ մարզը։ Տարածքային հնարավորությունները շատ են, զբաղեցնողները՝ քիչ։
«Հունվարի մեկի դրությամբ Սյունիքի մարզի մշտական բնակչության թվաքանակը կազմել է 139 հազար 600 մարդ,որից 94 հազար 100 քաղաքային բնակչության թիվն է, 45 հազար 500 -ը գյուղական ։2015 թվականին արձանագրվել 1424 ծննունդ ,1277 մահացության դեպքեր»,-ասում է մարզային գործակալության պետը։

Մեկ տարվա ընթացքում մարզում բնակչության բնական հավելաճը կազմել է 147 մարդ։ Ինչ վերաբերում է գրանցված ամուսնություններին, 15 թվականին դրանց թիվը հասել է 690, իսկ ամսունալուծությունները՝ 146-ի։ Երկու դեպքում էլ 14 թվականի համեմատ նվազում է արձանագրվել։
Հունվարի մեկի դրությամբ 139 հազար 600 մարդ է Սյունիքում ապրում

Դինամիկ աճը է արձանագրվել գյուղոլորտում։ Բուսաբուծությունից մարզում զարգացած է հասցահատիկային՝ մշակաբույսերի ու կարտոֆիլի արտադրությունը , անասնապահությունից՝ խոշոր և մանր եղջերավոր անասուների բուծումը։ Ամեն տարի հունվարի մեկի դրությամբ իրականացված համատարած հաշվառման նախնական արդյունքները հայտնի են։

Ըստ մարզային վիճակագրական գործակալության տվյալների՝ անցած՝ 2015թվականին, Սյունիքում արտադրվել է 67 հազար 631 տոննա հացահատիկ և հատիկաընդեղեն ,33 հազար 84 տոննա կարտոֆիլի, 15 հազար 265 տոննա և հատապտուղ և պտուղ։