Սյունիքի համայնքում արոտավայրերը մկնանոցներ են դարձել

Spread the love
Սյունիքի համայնքում արոտավայրերը մկնանոցներ են դարձել

Գյուղացին մտածում է քայլեր ձեռնարկել կրծողների դեմ պայքարում,իսկ Սյունիքի համայնքում մկները արդեն ստորգետնյա թագավորություն են հիմնել: Պայծառ արևի ներքո արոտվայրերում խլվլացող կրծողները սպասել չեն սիրում: Քանի դեռ եղանակը հօգուտ նրանց է, շտապում են բազմանալ:

18 աստիճան տաքություն Սյունիքի հովիտներում ՝մանսավորապես Կապանում , հետո ջերմաստիճանի կտրուկ նվազում և կրին 18 աստիճան. Ռեկորդային փետրվարը շուտով մկների աճի ռեկորդ կսահմանի նաև Սյունիքի համայնքում: Խնամքով փորված գետնանցումները աշնանացանի դաշտերից ընդամենը մի քանի մետրի վրա են : Սյունիքի համայնքի ղեկավարը և խոսում է և աչքը չի կտրում հեռվում անցուդարձ անող տանտերերից: Ասում է ՝նման պատկեր վերջին 10 տարում չէր տեսել:

«Համայնքում այս տարի 130 հա ցորենի աշնանացան և 80 հա էլ խոտհարքներ են կատարվել: Առաջին վերարտադրության ցորենի մեկ կգ-ը ըստ պայմանագրի 160 դրամով են ձեռք բերել,իսկ գարին ՝130: Գյուղացին այն պետք է վճարի ստացված բերքի արդյունքներից: Պայմանավորվածությունը մարզպետարանի գյուղատնտեսության վարչության հետ է: Մինչդեռ կրծողների այստեսակ բազմացումը թույլ է տալիս ենթադրել՝ հացահատիկի 50 տոկոսը նրանց բաժին կընկնի,եթե դեմը չառնենք»,-ասում է համայնքի ղեկավարը:
«20 կգ մկնդեղը այս պահին 130 հա համար կարող էր իսկական փրկություն լինել: Մեկ հա վրա մոտ 50 հազար դրամի ծախս է կատարվում,իսկ ստացվող արդյունքները այդքան էլ գոհացուցիչ չեն»,-պազաբանում է Սամվել Սարգսյանը:

Հանրապետության տարածք ներթափանցող տաք ու սառը հոսանքները կարծես թե այս տարի էլ գյուղացուն փաստի առաջ կկանգնեցնեն: Սամվել Սարգսյանը արդեն չի հիշում,թե երբ են վերջին անգամ լավ բերք ստացել:
Ինչ վերաբերում է բանջարեղենին՝ Սյունիք համայնքում գյուղատնտեսները հիմնականում աճեցնում են սեփական օգտագործման համար:
Հերմինե Միքայելյան