Թվային ընդունիչ սարքերը բաշխվում են

Spread the love
Թվային ընդունիչ սարքերը բաշխվում են

Կապանի սոցիալական ծառայության տարածքային գործակալությունում մի քանի օր է արդեն շահառուների հոսք է նկատվում:Անապահով ընտանքիների անդամներին ծառայության աշխատակիցները իրենք են զանգահարում: Իսկ դա նշանակում է՝հերթական օգնության տրամադրում,-ասում են բանկիչները: Պարզվեց այս անգամ խոսքը սննդին կամ դրամական օգնությանը չի վերաբերում: Թվային հեռարձակման համար նախատեսված ընդունիչ սարքերը անապահով ընտանիքներին արդեն բաշխվում են:
Կապանում 100-ից ավելի շահառուներ արդեն ստացել են սարքերը:
2016 թվականից հայկական հեռուստատեսությունը լիովին անցում է կատարում անալոգայինից դեպի թվային հեռարձակում: Անալոգային հեռարձակումը կշարունակվի այնքան, մինչ թվային հեռուստատեսությունը հասանելի կդառնա բնակչության ճնշող մեծամասնության համար, իսկ անալոգային հեռարձակման դադարեցումը տեղի կունենա, երբ բնակչության 95%-ը կունենա թվային ընդունիչ:

Կապանի սոցիալական ծառայության տարածքային գործակալությունում հաշվառված 1200 նպաստառուներից ընդունիչ սարքեր կտրամադրվեն ընդամնեը 620 հոգու: Տեղադրումից հետո նրանց հնարավորություն կտրվի դիտելու 9 ալիքներ:
Իսկ մյուսները ինչպես ասում են հույսը պետք է դնեն իրենց վրա. կամ ընդունիչ սարք ձեռք բերեն կամ էլ նոր սերնդի հեռուստացույց գնեն:Եթե իհարկե գրպանի պարունակույթւոնը թույլ է տալիս:
Համաձայն ՀՀ-ում թվային հեռուստառադիոհեռարձակման անցման մասին օրենքի մայրաքաղաքում գործելու են 18 հեռուստաալիքներ և 12 ռադիոկայաններ, իսկ հանրապետության մարզերում ` 9 հեռուստաալիքներ և 4 ռադիոկայաններ: Իսկ թե ինչու են նպաստառուների ընդամենը կեսին տրամադրվելու ընդունիչ սարքերը ,պարզաբանում է Արմեն Բաղդասարյանը:
«Այն ընտանիքները,ում անապահովության միավորը 34,60-ից բարձր է:Ընտրվել են ծայարհեղ վատ վիճակում գտնվողները»,-ասում է:

Թվային ընդունիչ սարքերը կարող են հենց իրենք բնակչները տեղադերլ առանց խնդիրների,-ասում են սոցիալական ծառայությունում: Սարքի համար մեկ տարվա երաշխիք է տրվում,իսկ անսարքության դեպքում կարող են զանգահարել նշված հեռախոսահամարներին՝ համապատասխան մասնագետի: Սարքեր ստացողները դեռևս ծառայությանը չեն դժգոհել:
Իսկ ինչ վերաբերում է նպաստներին ու թաշակներին,այս հարցում կառավարությունում ավելացումներ չեն նախատեսում: Հաշվառվածների թիվը ամեն տարի գրեթե նույնն է ,-նշում է տնօրենի պաշտոնակատարը: Փոփոխություններ են կատարվել ավանդների տրամադրման գործընթացում:

Նախորդ տարվա ընթացքում հաշվառված 110 տարեցներ ու 20 ազատամարտիկներ արդեն ստացել են խորհրդային բանկերում պահված խնայողությունները ավանդի տեսքով:
Տեղեկացնենք նաև Կապանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության տնօրենը վաստակած հանգստի է անցել:Պաշտոնակատար է նշանակվել աշխատակից Արմեն Բաղդասարյանը:

Հերմինե Միքայելյան