ՃՈ կրկին հորդորում է

Spread the love

ՃՈ կրկին հորդորում է

Ձյան առատ տեղումները ստիպում են զգոն լինել ոչ միայն արտակարգ իրավիճակների նախարարության,այլև ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին։ Այս օրերին ուշադրության կենտրոնում են միջպետական ու հանրապետական նշանակության ճանապարհները։ Բուք, սառնամանիք ու ցածր տեսանելիություն, խցանումներ . հունվարյան օրերին ոստիակնությունոմ աշխատում են ուժեղացված ռեժիմով։
» Ի ուրախություն մեզ անցանկալի դեպքեր չեն գրանցվել:ՃՏՊ-ներ չենք ունեցել,ոչ մի տեսակ:Եղել են թեթև նյութական վնասով:Այս տարի ձյունը առատ է բոլոր հատվածներում:Մեր կողմից իրականացվում է ամենօրյա ուժեղացված ծառայություն,քանի որ հունվարին մենք ուղեկցում ենք նորակոչիկներին տեղափոխող ավտոբուսները»,-ասում է ՀՀ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանը:

Չնայած կառույցի պատասխանատուների ամեն տարվա հորդորներին, ձմեռային ամիսներին վարորդներից ոմանք շարունակում են երթևեկել ամառային անվադողերով՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակներ։
» Մենք հիմա էլ հորդորում ենք,որ երթևեկեն միմիայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:քանի որ անանցանելի ճանապարհներ ունենք ձյունամրրիկի հետ կապված»,-նշում է Անդրանիկ Շաղոյանը:
Հունվարի 11-ից ուժի մեջ են մտել վարորդների համար նախատեսված նոր կարգավորումներ ու խստացումներ։ Այս մասին պաշտոնապես տեղեկացրել էր ՀՀ արդարադատության նախարարը։ Խոսքը վերաբերում է ճանապարհային նշանների կամ գծանշումների պահանջները չկատարելուն, խաչմերուկների անցման կանոնները խախտելուն,այդ թվում մգեցված ապակիներով երթևեկելուն. այս դեպքերում կկիրառվի նախազգուշացում.
«Խստացումները հիմնականում կապված են առանց պետհամարանիշի կամ փոխարինված պետհամարանիշերով,ինչպես նաև ոչ սթափ վիճակում երթևեկելու հետ: Օրինակ տեխզննության կտրոնը փակցրած չէ նախատեսվում է 20 000 դրամ տուգանք:Իսկ եթե կտրոնը մեքենայում է և տվյալ պահին վարորդը փակցնում է,նա ազատվում է վարչական պատասխանատվությունից:Եթե վարորդը տեղում պոկում է մգեցված ապակու թաղանթը,նա ազատվում է վաևչական պատասխանատվությունից:Կամ դա անել 24 ժամվա ընթացքում:Մոտենալ ճանապարհային տեսուչին և ցույց տալ մեքենան:Վարորդը կանգառ և կայանում կարող է կատարել ընդամնեը մեկ րոպե,եթե ուղևոր է նստում կամ իջնում:Սա համար արձանագրություն չի կազմվում,վարորդը զգուշացվում է»,-պարզաբանում է վաշտի հրամանատարը:

Եթե վարորդներից ոմանք հույս ունեին, թե համապատասխան սարքով կստուգվի դիմապակու թաղանթի տեսանելիության աստիճանը,որից հետո կազատվեն տուգանքից,ապա սխալվում են։
» Տվյալ դեպքում տուգանքը 30 հազար դրամ է կազմում:Հորդորում ենք,որ առջի կողայիններն էլ մաքրվեն:Թաղանթը կապված աստիճանի հետ կապ չունի,ընդհանրապես արգելվում է»,-նշում է պատասխանատուն:
Մարզի տարածքում մգեցված ապակիներով երթևկող վարորդներն արդեն զգուշացվել են ,կազմվել են բազմաթիվ արձանագրություներ ։ Ունենք պարտաճանաչ վարորդներ,որ պոկել են,կան նաև որ դեռ չեն կատարել, այսինքն պատասխանատվության կենթարկվեն: Օրենքը բոլորի համար է ,-ասում է Անդրանիկ Շաղոյանը:
Մնում է սպասել արդյո՞ք օրենքը կփոխի պատկերը։
Հունվարին մարզի տարածքում արձանագրվել է մեկ տրանսպորտային պատահար մեկ վիրավորով։ Մինչդեռ նախորդ տարի կար 3 զոհ։
Ուժեղացված ծառայություն կիրականացվի ամսվա ընթացքում մի քանի անգամ։
Հերմինե Միքայելյան