Ոչ թե գրիպով,այլ բարեգործությամբ է որոշել վարակել շրջապատը…..

Spread the love
Ոչ թե գրիպով,այլ բարեգործությամբ է որոշել  վարակել շրջապատը.....

Անվճար հացի զամբյուղը առավոտից դատարկվում և անմիջապես լցվում է: Տեղեկանալով բարեգրծության մասին ՝ Կապանում գտնվող «Դաս» սուպերմարկետ են շտապում տարեցներն ու նրանց հարազատները:Մի քիչ կասկածելով ,մի քիչ հապաղելով կարիքավորները նախ ճշտում են՝արդյո՞ք ճիշտ են լսել,իսկ հետո էլ նպաստի գրքույկը կամ անձնագիրն են ցույց տալիս գրանցելու համար:

Անվճար հացի մասին շատերն էին լսել,բայց թե ով է տրամադրում կամ ովքեր են հեղինակնեը մի մասը տեղյակ չէր: Ներս մտնելիս առավել շատ հետաքրքրվում էին՝ կարո՞ղ են հացի հետ նաև լավաշ վերցնել թե ոչ, կամ մինչև ե՞րբ կտրամադրեն:Տարեցների շարքերում էին նաև միջահասակ մարդիկ,ովքեր նախընտրում էին օգտվել տրված հնարավորությունից: Վաճառքի դրված 100 հատ հացը դարակներում մինչև կեսօր դիմացավ:

Առայժմ բարեգործները քաղաքացիներ են ,ովքեր գնումներ կատարելիս հաց են գնում և տեղադրում զամբյուղի մեջ՝մեկ այլ կարիքավորի համար: Հացաթխման արտադրամասերը այս ընթացքում ակտիվորեն հաց են մատակարարում: Նրանցից միայն 2 ընկերություն է իր կողմից անվճար որոշակի քանակությամբ հաց տրամադրում:
Ոչ թե սեզոնային գրիպով ,այլ բարեգործությամբ է շրջապատը որոշել վարակել Հայկ Կարախանյանը: Վերջինիս անունը հեռուստադիտողը արդեն լսել է :»Ամանանորը բոլորինն է» բարեգործական ակցիայի նախաձեռնողը կրկին նա էր: Իսկ այս անգամ բարեգործը մեզնից յուրաքանչյուրն է: Գնելով մեկ հաց դու կարող ես օգնել կարիքավոր տատիկներն ու պապաիկներին: Այս ցուցանակը Հայկը երեկվանցի է փակցրել սուպերմարկետում:Ինչու հենց այստեղ,քանի որ նախորդ բարեգործությնաը ևս առևտրի կենտորնը աջակցել էր:

Մի մասը տեսախցիցկից խուսափելով,մյուսներն էլ հերթական անգամ ներս մտնելով հացը վերնելուց հետո փոքր-ինչ շփոթված շտապում են հեռանալ:
Հերմինե Միքայելյան