Հայփոստում հերթեր էին.թուղթ չկար

Spread the love
Հայփոստում հերթեր էին.թուղթ չկար

Մի քանի օր է արդեն «Հայփոստ» ՓԲԸ 01 բաժանմունքում օրվա տարբեր ժամերին հերթեր են գոյանում:Սկզբում թվում էր` բնականոն երևույթ է .մարդիկ ստացել են աշխատավարձերը և եկել են կոմունալ վճարները կատարելու: Անվերջանալի թվացող հերթերը նկատելի էին նաև այսօր ՝հունվարի 19: Ինչպես պարզ դարձավ ավելի ուշ՝հերթերի գոյացման պատճառները մի քանիսն են: Սպառած էլեկտրաէներգիայի,գազի, ջրի ու մյուս կոմունալ վճարների ֆիկսման համար նախատեսված սպիտակ թղթերը «Հայփոստի» մյուս բաժանմունքներում սպառվել էին: Քաղաքացիներն էլ ստիպված քայլերը ուղղել էին դեպի քաղաքի կենտրոնում գտնվող բաժանմունք: Իսկ այստեղ սպասարկողը ընդամենը մեկ հոգի էր: Վերջինս էլ սպիտակ թղթերը տնից էր բերել:

Ստեղծված պատկերը «Հայփոստ»-ի բաժանմունքներում տեսաձայնագրել մեր նկարահանող խմբին չհաջողվեց: Կառույցի մամլո քարտուղար Գևորգ Աբրահամյանը հեռախոսով տեղեկացրեց,որ չի թույլատրվում,իսկ հարցադրումը ղեկավարությանը պետք է կատարել նամակի տեսքով:Ինչ վերաբերում է թղթերի պակասիn և գոյացած հերթերիn,ապա իրենք տեղյակ չեն:Այդպիսի բան հնարավոր չէ,-պատասխանեց մամլո քարտուղարը: Հեռախոսազանգից րոպեներ անց «Հայփոստի» մամլո քրտուղարից կրկին զանգ ստացանք,որ անհրաժեշտ սպիտակ թղթերը ուղարկվել են և օրվա վերջում տեղ կհասցվեն: Իսկ աշխատանքից ուշացած, առանց այն էլ նյարդային քաղաքացիները կոմունալ վարձավճարների թղթերով բաժանմունքից դուրս էին գալիս տարակուսած:
Թոշակառուներից շատերը դժգոհում էին հատկապես էլեկտրաէներգիայից ու գազից.ստացածը չի բավականացնում.6 հազար դրամը իրենց համար մեծ գումար է:
Հարցվածների կարծիքով սպառած գազի, էլեկտրաէնեգիայի, անգամ ջրի դիմաց համեմատբար շատ են վճարել: Դրա պատճառով էլ մեծ մասը ստիպված է առաջիկա օրերին խնայողություններ կատարել առողջության հաշվին:
Հերմինե Միքայելյան