Հայոց առաջին ազգային պահքը սկսված է

Spread the love

Հայոց առաջին ազգային պահքը սկսված էՀայ առաքելական եկեղեցիներում երկուշաբթի օրվանից պատարագ չի մատուցվում, գիրք և ավետարան չի կարդացվում .սկսվել է Առաջին պահքը, կամ ինչպես ասում են՝ Առաջավորաց պահքը։ Այն կտևի հինգ օր, մինչև հունվարի 23-ը։

Առաջավորաց պահքը սահմանվել է Գրիգոր Լուսավորչի կողմից։ Ինչպես պատմություն է ավանդում Խոր Վիրապից ելնելուց հետո Սուրբ Գրիգորը Տիրոջ հրաշքով դարձի եկած Տրդատ արքային ,հայոց մեծամեծերին ,նախքան մկրտելը 65 օր շարունակ Քրիստոսին ու նրա հավատքն էր քարոզում և այդ օրերից 5-ի ընթացքում պատվիրեց պահքով ապաշխարհել:

Պահքի խորհրդի մասին խոսելիս Տեր Վահանը ևս մեկ անգամ շեշտում է ոչ դե սննդակարգի հետևելու կարևորությունը,որին մեզանում ավելի մեծ նշանակություն է տրվում,այլ հոգևորի մասին է հիշեցնում։ Բնականաբար այս հինգ օրերին պահեցողության մեջ գտնվողները նախապատվությունը պետք է տան միայն բուսական ծագման ուտելիքներին,բացառելով միսը կամ կենդակական սննունդը։

Առաջավորաց պահքի շաբաթ օրը Սուրբ Սարգիս Զորավարի հիշատակի օրն է։ Հիշեցնենք, որ իր որդու՝ Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ հանուն քրիստոնեական հավատքի նահատակված Սուրբ Սարգիս զորավարի տոնը՝ Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ հռչակվել է Երիտասարդների օրհնության օր և արդեն 11 տարի է այս տոնը առավել մեծ շուքով է նշվում ։

Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է, ում միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Ս. Սարգիսը սիրո երազանքն իրականացնող Սուրբ է: Կապանի Մեսրոպ Մաշտոց եկեղեցում նույնպես երիտասարդների օրհնության կարգ կկատարվի։Տեր Վահանը բոլոր երիտասարդներին հրավիրում է մասնակցելու օրհնությանը։ Խորհուրդ տալիս ակտիվ մասնակցել Սուրբ Սարգսի տոնին։