Քաջարանի բժշկական կենտրոնի բուժանձնակազմը մեղադրյալի կարգավիճակում

Spread the love
Քաջարանի բժշկական կենտրոնի բուժանձնակազմը մեղադրյալի կարգավիճակում

Մեկ տարի առաջ հունվարյան այս օրերին «Քաջարանի ԲԿ» ՓԲԸ-ում անհանգիստ մթնոլորտ էր: Գլխավոր բժշկի պաշտոնակատար Վիրաբ Մանասյանը դիմել էր Սյունիքի մարզպետարան։ Պատճառը ներհիվանդանոցային ինֆեկցիան էր՝հեպատիտ C-ի կասկածը։
Իսկ այսօր՝հունվարի 13-ին Քաջարանի ԲԿ-ի ղեկավարները և բուժանձնակազմի ներկայացուցիչները հանդիպում են Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում:
«Քաջարանի ԲԿ» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Վարդան Ավագյանը , տեղակալՎիրաբ Մանասյանը, բժիշկ-անեսթեզիոլոգ Երվանդ Ավագյանը, բուժքույրեր Նորա Կարապետյանը և Արմեդա Վանեսյանը ամբաստանյալի աթոռին են ,իսկ մյուսները՝ վկայի կարգավիճակում: Սա թվով երկրորդ նիստն էր :
Նախագահող դատավոր Նապոլեոն Օհանյանը տուժողներից մեկին առաջարկեց մանրամասն ցուցմունք տալ: Վերջինս պատմեց,որ Քաջարանի ԲԿ էր դիմել կույր աղիքի վիրահատության համար: «Ամեն ինչ անցել էր բնականոն հունով ,սակայն որոշ ժամանակ անց, լսելով հեպատիտ Ց մասին տարածվող լուրերը,որոշեցի հետազոտվել: Մայրաքաղաքում հեպատիտ Ց հաստատվեց»,-նշեց տուժողը:
«Վիրահատվելուց հետո մտածում էի,որ հիվանդանոցից դուրս կգամ առողջացած,բայց պարզվեց վարակվել եմ: Թշնամուս էլ չեմ ցանկանա նման հիվանդություն: Գնացի մայրաքաղաք բուժվելու:Բոլոր ծախսերի մասին ես եմ հոգացել: Պարզապես ուզում եմ իմանալ,ով է դա արել:Ամեն մարդ պետք է իր արարքների համար պատասխան տա: Ուզում եմ ,որ իմ բուժման ծախսերը փոխհատուցեն»,-ավելացրեց տուժողը:
Դատավոր Օհանյանը տուժողին ներկայացրեց նրա իրավունքները՝ասելով թե փոխհատուցման մասով կարող է քաղաքացիական հայց ներկայացնել, դատարանը դրան կանդրադառնա:

Տուժողը նշեց,որ մինչ վիրահատությունը գանագտներ չի ունեցել և դատավար Օհանյանի հարցին,թե ըստ նրա ,երբ և որտեղ է հեպատիտ Ց-ով վարակվել, պատասխանեց՝վիրահատությունից հետո:
Հիշեցնենք ,որ համապատասխան հետազոտություններ են անցել 2014 թվականի ընթացքում Քաջարանի բժշկական կենտրոնում վիրահատված շուրջ 200 քաղաքացիներ։ 14-ը «հեպատիտ C»-ով վարակվել է նշված բժշկական կենտրոնում համապատասխան բժշկական օգնություն ստանալուց հետո, և որոշում է կայացվել նրանց տուժող ճանաչել։
Բացակայող տուժողների նախաքննության ընթացքում տված ցուցմունքները հրապարակելուց հետո հարցաքննվեցին վկաները:Վիրահատարանի բուժքույր Նաիրա Մարգարյանը նշեց,որ Քաջարանի Բկ-ում աշխատում է 2005թ-ից: Դատաավորի հարցին,թե որոնք էին նրա պարտականությունները, վկան սկզբում դժվարացավ պատասխանել՝պատճառաբանելով,թե չգիտի ինչից սկսել:

Վկայի վատ ինքնազգացողության պատճառով դատավորը 5 րոպե ընդմիջում հայտարարեց, որից հետո վիրահատարանի բուժքրոջը բժշկակական օգնություն առաջրկվեց:Վերջինս հրաժարվեց:
Ընդմիջումից հետո վկայի հարցաքննությունը շարունակվեց:
Արդյո՞ք ստացված ախտահանման նյութերը բավարար էին և դիմելիս դեղատան վարիչը երբևէ չի հրաժարվել նյութեր տրամադրելուց: Վկան պատասխանեց՝նյութերը բավարար քանակության էին և մերժում չեն ստացել: Վկան նշեց նաև ,որ նիկելապատ 2 հատ ծայրադիր են ունեցել,որը հնարավոր էր մանրէազերծել և կրկին օգտագործել:
Պաշտպանական կողմը հետաքրքրվեց նաև ,թե արդյոք աշխատելու ընթացքում արտառոց երևույթների չի հանդիպել: Վիրահատարանի բուժքույրը պատասխանեց,որ եղել են :
«Չեմ հիշում՝ որ ամսին էր,բայց մի անգամ օրվա վերջում աղբարկղը նայելուց հետո մեկ գրամանոց արյունոտ ներարկիչ հայտնաբերեցինք զուգարանում»:

Թե ինչպես էր մեկ գրամանոց ներարկիչը հայտնվել զուգարանում, վկան պատասխանեց,որ տեղյակ չէ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք,որ քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ «Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ նախկին տնօրեն Վարդան Ավագյանին, տնօրենի տեղակալ Վիրաբ Մանասյանին, գլխավոր բուժքույր Արմեդա Վանեսյանին, ավագ բուժքույր Նորա Կարապետյանին, բժիշկ-անեսթեզիոլոգ Երվանդ Ավագյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդված 2-րդ մասով, այն է` սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում` նրանց առողջությանը պատճառելով ծանր վնաս։ Դատավարությունը շարունակվում է:

Առավել մանրամասն ծանոթացեք «Լուրեր լրատվականի» այսօրվա՝13.01.2016, ժամը 20:30-ի թողարկմանը:

Հերմինե Միքայելյան