Գույքահարկը շփոթում են տեխզննման հետ

Spread the love
Գույքահարկը շփոթում են տեխզննման հետ

Քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի 2015-ի արդյունքերը գոհացուցիչ են: Այսինքն՝ բաժինը հարկերի տուրքերի, գույքահարկի և այլ եկամուտների հավաքման մասով կարողացել է հարյուր տոկոսից ավելի ցուցանիշ արձանագրել: Այս ամենը կատարվել է ղեկավարվելով ՏԻՄ օրենքով:
Եվ իհարկե ,ինչպես մի շարք կառույցներում հաշվառման և հավաքագրման բաժնում ևս քաղաքացիների հետ աշխատելիս խնդիրների են բախվում: Տեղեկացվածության պակաս,օրենքների չիմացություն:Արդյունքում տուժում են բնակիչները ՝պարտքեր կուտակելով:
» Անգամ պայմանագիրը չեն ընթերցում: Տեղյակ չեն վճարւման կարգին՝եռամսյակային է,թե տարեկան»,-ասում է Կապանի քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Տիգրան Հովհաննիսյանը:

Տրանսպորտային միջոցների սեփականատերերը մի շարք դեպքերում անգամ գույքահարկը շփոթում են տեխզննման հետ: Քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի խոսքով տրանսպորտային միջոցների դիմաց վճարվող գույքահարկի հավաքման մակարդակը նախորդ տարի համեմատաբար բարձր էր :
« Բայց սա դեռ չի նշանակում,թե մարզկենտրոնում միայն տրանսպորտային միջոցներն են շատացել,-ընգծում է պատասխանատւն: Պատճառը կուտակված պարտքերի՝ապառքների վճարումն է քաղաքացիների կողմից»:
Խորհրդային արտադրության ավտոմեքենաների տերերից ոմանք տրանսպորտային միջոցը տարիներ շարունակ չեն օգտագործում: Օրինակ եթե անձի միակ եկամուտի աղբյուրը ստացված կենսաթոշակն է և նա վճարունակ չէ,իսկ գույքահարկն էլ շարունակում է աճել. Տիգրան Հովհաննիսյանը պարզաբանում է.
«Մենք իրավունք չունենք գույքահարկից ազատելու,պարզապես վճարման ժամանակացույց ենք կազմում և այս կերպ փորձում խնդիրը լուծել»,-ասում է բաժնի պետը:

«Քաղաքացիների զբաղեցրած հողատարածքների օգտագործման գործընթացը ևս կարգավորվում է: Սա արվում է Կադաստրի պետական կոմիտեի հետ համագործակցելով»,-ասում է բաժնի ղեկավարը: Հողօգտագործողներին այս մասին ընթացքում քաղաքապետարանը փորձում է իրազեկել՝ հողի պատկանելիության մասին կամ ինչ վճարներ պետք է կատարեն:

Հերմինե Միքայելյան