Նախորդ տարվա համեմատ ահազանգերը կրկնակի էին

Spread the love
Նախորդ տարվա համեմատ ահազանգերը  կրկնակի էին

ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանով հանրապետության փրկարարական վարչությունները դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 9-ը աշխատել են ուժեղացաված ռեժիմով: Սյունիքի մարզի փրկարարներից շատերը ամանորը դիմավորել են միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին: 911 հեռախոսահամարին ահազանգերը այդ օրերին չէին դադարում: Նախորդ տարվա համեմատ օգնության կանչերը հունվարի առաջին տասնօրյակում կրկնակի էին:
Ուժեղ քամի , բուք և վատ տեսանելիություն.ահա այս 3 էին խանգարում տարվա առաջին օրերին երթևեկելուն միջպետական ճանապարհներով: Դեպքի վայր հասած փրկարարները ճանապարհաշինարարարական ընկերությունների, մարզի տարածքում տեղակայված զորամասերի անձնակազմերի հետ ձյան տակ թաղված ավտոմեքենաներից դուրս էին բերում ուղևորներին ու առաջին օգնություն ցույց տալիս: Միաժամանակ այս ընթացքում իրենց աշխատանքն էին կատարում նաև ՃՈ և շտապ օգնության ծառայության աշխատակիցները:

«Հրդեհի 3 դեպք,կենցաղային մեկ կանչ,խցանման 14 կանչ. 294 ավտոմեքենա, 10 ավտոբուս և 841 ուղևոր դուրս ենք բերել արգելափակումներից:ՃՏՊ 1 դեպք առանց տուժածների,որոնողափրկարարական մեկ աշխատանք՝Սդղի գյոլ կոչվող հատվածում ձյան տակից դուրս է բերվել 1968թ-ի ծնված Կիմ Հովսեփյանի դին»,-ասում է մարզային փրկարարական վարչության պետ Բագրատ Զաքարյանը:

Խցանման մեջ գտնվող ավտոմեքենաներից դորս բերված մարդկանց տեղափոխում էին մոտակա քաղաքներ, գյուղեր և հյուրանոցներ:
Ձնառատ օրերին կատարած աշխատանքը վարչությունում գերազանաց են գնահատում: Աշխատակիցները կարողացել են իրենց առջև դրված պարտականությունները պատշաճ կերպով իրականացնել,-նշում է պատասխանատուն:
Ծառայության ընթաքցում աչքի ընկած փրկարարները խրախուսանքի կարժանանան:
Հերմինե Միքայելյան