Կապանի բժշկական կենտրոնում տոն օրերին ծանրաբեռնված են աշխատել

Spread the love

Կապանի բժշկական կենտրոնում տոն օրերին ծանրաբեռնված են աշխատել

«Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում տոնական օրերին աշխատել են գերծանրաբեռնված:Ինչպես ընդունարանում են ասում ՝առաջին գծում էին: Բուժքույր Անահիտ Սիմոնյանը 2016-ը դիմավորել է աշխատանքի վայրում:
«Դիմողներ շատ կային: Գանգատվում էին երիկամից ու որովայնից:Քիչ չէին նաև ռենտգենի ու սոնոգրաֆիայի համար դիմողները»,-ասում է բուժքույրը:

Իսկ արդեն հունվարի առաջին օրերին բժշկական կենտրոն մարդիկ սկսեցին դիմել սուր շնչական վարակների , ալկոհոլային թունավորման գանգատներով: Սեզոնային սուր շնչական վարակներով հիվանդանոց են տեղափոխվել նաև երեխաներ:
Նույն ակտիվությամբ ու առանց հանգստի են աշխատել նաև մանկաբարձագինեկոլոգիկան բաժանմունքում: Դեկտեմբերի 31 և հունվարի մեկին 4 ծնունդ է գրանցվել:
» Դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 7-ը 13 ծնունդ ենք ունեցել,մեկն էլ այսօր ենք սպասում: Շատ լավ է,այսպես,որ շարունակվի առաջընթաց կունենանք»,-ասում է բաժանմունքի վարիչ Սամվել Միկոյանը:

Մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում ակտիվությունը բացատրում են շենքային պայմաններով ու անբարենպաստ եղանակով: Մայրաքաղաք մեկնողներից ոմանք առատ ձյան պատճառով չեն կարողացել ճանապարհ ընկնել: Բացի այդ բաժանմունքը հագեցած է անհրաժեշտ սարքավորումներով,իսկ բուժանձնակազմը փորձառու է . սրանում ապագա մայրիկները տեղում են համոզվել:
26-ամյա Լուիզա Գրիգորյանի ծննդալուծումը համեմատաբար բարդ է ընթացել.կեսարյան հատումով: Երրորդ զավակի լույս աշխարհ գալուն տանը անհամբերությամբ էին սպասում:

Բաժանմունքի բոլոր 6 հիվանդասենյակներում ազատ անկողիններ գրեթե չկային: Ոմանք արդեն ծննդաբերել են և տուն են պատրաստվում գնալ,իսկ մյուսները եկել են դեռևս պայքարելու բալիկների կյանքի համար:
Մարինե Պապյանը տարիներ շարունակ բժիշկների դռները բախելուց հետո վերջապես ավագ որդուն է լույս աշխարհ բերել,իսկ հիմա էլ պայքարում է զույգ երեխաների կյանքի համար: Դեռ 6 ամիս ժամանակ ունի:
Մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի հիվանդասենյակներում ապաքինվող երիտասարդ կանանց մեծ մասը եկել էր 2-րդ կամ 3-րդ բալիկին լույս աշխարհ բերելու : Սա նաև պայմանավորված է տարբեր սեռի երեխաներ ունենալու ձգտումով: Բաժանմունքի վարիչ Սամվել Միկոյանի կարծիքով սոցիալական պայմաններն են մեծ դեր խաղում. երեխա ունենալու ցանկությունը մեծ է, ապրելու և մեծացնելու միջոցները սակավ: 3-րդ երեխային լույս աշխարհ բերելու համար պետության կողմից տրամադրվող ֆինանսական աջակցությունը ոգևորիչ չէ:
Ընդհանոր առմամբ մինչ օրս ծնված 13 երեխաներից 10 տղաներ են:
Հերմինե Միքայելյան