Փոշեկուլ էր՝դարձավ ավտոմեքենա

Spread the love
Փոշեկուլ էր՝դարձավ ավտոմեքենա

45 հազար դրամ արժողության փոշեկուլ էր՝ դարձավ Մերսեդես մակնիշի ավտոմեքենա. ամանորյա հրաշքներին փաստորեն կարելի է հավատալ: Սրանում համոզվեց Կապանի Շինարարների թաղամասի բնակչուհիներից մեկը:

«Վեգա» խանութների ցանցում խաղարկության հանված 10 ավտոմեքենաներից մեկի տերը դարձավ կապանցի Անուշ Սիմոնյանը: Դեկտեմբերի 3-ից արծաթագույն այս փոԽադրամիջոցը շատերի ուշադրությունն էր գրավել: Բայց դեռևս ոչ մեկին չէր հաջողվել քաշել երջանիկ տոմսը: Ամանորից մեկ օր առաջ այն գտավ իր տիրոջը : Տոնական զարդարանքով ավտոմեքենայով ուղիղ դեպի տուն՝ տնային տնտեսուհու հոգսերը թեթևացնող փոշեկուլն էլ բեռնախցիկում՝Անուշը Շինարարների թաղամաս է շտապում.առայժմ ղեկին ամուսինն է:

Պարտադիր խաղարկության արկղը գրեթե դատարկ է: Սա խոսում է հաճախորդների ակտիվության մասին: Այս ընթացքում 25 հազար դրամից ավելի գնումներ կատարողները ոչ միայն օգտվել են զեղչային համակարգից,այլև արկղից հանել 5-100 տոկոս զեղչի և կենցաղային էլեկտրատեխնիկայի տոմսեր՝հեռուստացույցներ,թեյնիկ,լվացքի մեքԵնա, վառարաններ և ավտոմեքնեա:
Հաջորդ ավտոմեքենան իր շահողին կսպասի արդեն գալիք տարի: Դեռևս օրը հայտնի չէ:» Վեգա» խանութների ցանցը այս մասին հաճախորդներին նախապես տեղյակ կպահի:
Հերմինե Միքայելյան