«Բարեգործությունից ես ինձ լավ եմ զգում». Հայկ Կարախանյան

Spread the love

"Բարեգործությունից ես ինձ լավ եմ զգում". Հայկ ԿարախանյանՀագուստի, կոշիկի, սննդի, խաղալիքների հերթական խմբաքանակն է Հայկ Կարախանյանը տեղափոխում։ «Ամանորը բոլորինն է» բարեգործական ակցիայի շրջանակներում է հավաքվել այս ամենը։ Հայկի հեռախոսը վերջին օրերին չի լռում՝ աջակցելու պատրաստակամ մարդիկ զանգահարում են, իրենց օգնությունն առաջարկում, հետաքրքրվում ինչի կարիք կա։
Հայկը ոգևորված տեսակավորում է ստացված կապոցները ՝առանձին -առանձին դասավորում երեխաների ,մեծահասակների ,կանանց,տղամարկանց հագուստները։ Բաշխումը կսկսեն դեկտեմբերի 25-ից, ասում է՝ ձգտելու են յուրաքանչյուր ընտանիքի կարիքը հաշվի առնել։Ուրախ է, որ նախաձեռնությունը նման արձագանք է գտել, խոստովանում է չէին սպասում։
"Բարեգործությունից ես ինձ լավ եմ զգում". Հայկ ԿարախանյանՀամացանցում հայտնված առաջին իսկ հայտարարությունները անտարբեր չեն թողել շատերին, մեր նախորդ ռեպորտաժն էլ բազմաթիվ հեռուստադիտողներին սրտերում արձագանք գտավ ։ Հայկի խոսքով քիչ չեն մարդիկ, ովքեր իրեղեն օգնության ձեռք մեկնեցին, իսկ շատերն էլ երևույթը ողջունեցին։
Սոցիալապես անապահով, բազմազավակ և կարիքավոր քաղաքացիների ցուցակում էլ օր -օրի նոր աննուններ են հայտվում։ Բոլորին ընդգրկելու և ուշադրության կենտրոնում պահելու ցանկությունը ըստ Հայկի մեծ է ,սակայն, միջոցներն են սուղ ։ Տարեմոտին հաճելի անակնկալ կանեն առայժմը հնարավորության սահմաններում։
"Բարեգործությունից ես ինձ լավ եմ զգում". Հայկ Կարախանյան
«Ամանորը բոլորինն է» և հիմա՝ բացի հագուստից կարիքավոր ընտանիքների տոնական սեղանները փոքր-ինչ առատացնելու համար սննդի հոգսը թեթևացնելու անհրաժեշտություն կա։ Եթե յուրաքանչյուրս մեր տոնական գնումները կատարելիս մի չնչին մասը հատկացնեք լավ կլինի։
Դեկտեմբերի 26-ին էլ տեղի կունենա ինտելեկտուալ խաղը, որը նույնպես ակցիայի շրջանակներում է նախատեսված ։ Մասնակցության համար մեկ անձի արժեքը 1000 դրամ է. ողջ հասույթը նախաձեռնողները մտադիր են ծախսել սննունդ ձեռք բերելու նպատակով։
"Բարեգործությունից ես ինձ լավ եմ զգում". Հայկ Կարախանյան
"Բարեգործությունից ես ինձ լավ եմ զգում". Հայկ Կարախանյան
"Բարեգործությունից ես ինձ լավ եմ զգում". Հայկ Կարախանյան