Մենք կարմիր խաչ չենք.Քաջարանի քաղաքապետ

Spread the love

Մենք կարմիր խաչ չենք.Քաջարանի քաղաքապետ

Քաջարանի համայնքի 2016թ-ի բյուջեն ու ծախսվող միջոցները կլինեն արդյունքահեն .համենայն դեպս այս ձևաչափով են որոշել աշխատել քաղաքապետարանում գալիք տարի: Վարդան Գևորգյանը դիմելով աշխատակիցներին ու համայնքի ավագանու անդամներին` ընդծեց,որ այս գործելաոճը պայմանավորված է ծախսերի կատարմամբ ու ակնկալվող արդյունքներով:
2016թ-ի բյուջեն մշակվել է՝ հաշվի առնելով 2013-2016թթ-ի քառամյա ծրագիրը:
Կանխատեսվող միջոցները գալիք տարվա համար կազմում են ավելի քան 386 մլն դրամ, որի 120 մլն-ից ավելին տրամադրում է ԶՊՄԿ ՓԲԸ : 2015-ին եկամուտները ընդամենը 353մլն էին՝այսինք գալքի տարի 9 տոկոսով ավելի կլինեն :

Այդուհանդերձ համայնքի ղեկավարը ներկաներին կոչ արեց 2016-ին առավել ճիշտ օգտագործել ֆինանսական միջոցները և ժամանակին վճարել հարկերն ու տուրքերը:
«Համայնքի բյուջեի 80 տոկոսը աշխատավարձերն են կազմում,-ընգծեց Վարդան Գևորգյանը: Իսկ պետության կողմից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող լրավճարնրը ընդամենը 130մլն են , ինչը այնքան էլ բարձր ցուցանիշ չէ»,-համակարծիք էին ներկաները:
Թե ինչպես կգոյանա գալիք տարվա բյուջեն և ինչի վրա կծախսվեն կանխատեսվող միջոցները, հակիրճ ներկայացրեց քաղաքապետարանի ֆինանսական բանի պետը:
2016-ի բյուջեի կանխատեսումները ներկայացնելուց հետո համայնքի ղեկավարը ավագանու անդմներին կոչ արեց հանդես գալ առաջարկություններով :

Համեմատության համար հնչեցին մարզի մյուս քաղաքների անունները: Oրինակ Կապանում կամ Մեղրիում ինչպես են կարողանում եղած բյուջեով ու հայթայթվող միջոցներով հիմնանորոգումներ իրականացնել: Համայնքի ղեկավարը պատասխանեց՝Քաջարանում ջրամատակարարումը , ջրահեռացումը և աղբահանությունը ևս քաղաքապետրանի ուսերին են:Բացի այդ տոնական ու հիշատակության օրերի միջոցառումները նույնպես կազմակերպվում են համայնքի եկամուտների հաշվին:»Մենք կարմիր խաչ չենք: Արջից մինչև Քաջարան ամեն ինչ քաղաքապետարանի միջոցներով ենք անում: Դե որ տենցա բերեք բանակի օր չնշենք, բերեք մանկավարժի օր չնշենք »,-նշեց Վարդան Գևորգյանը:
Ներկաները առաջարկեցին խնայողություններ կատարել ու նորոգել արվեստի դպրոցը:
Հարցին թե երբ կասֆալտապատվեն ու կբարեկարգվեն ճանապարհները, Վարդան Գևորգյանը պատասխանեց՝քաղաքապետարանի ուժերից վեր է:
Միայն ընգծեց,որ գալիք տարի առաջնահերթությունը տրվելու է արվեստի դպրոցի նորոգմանը և պուրակների բարեկարգմանը:
2016թ-ի բյուջեն համայնքի ավագանու հաստատմանը կդրվի դեկտեմբերի 25-ին:

Հերմինե Միքայելյան