Ամանորը՝ ում սեղանն է ավելի ճոխ մրցույթ չէ

Spread the love
Ամանորը՝ ում սեղանն է ավելի ճոխ մրցույթ չէ

Սոցիալապես անապահով ընտանիքները մշտապես ուշադրության ու վերաբերմունքի կարիք ունեն: Հատկապես երեխաները՝ հագուստի ու անուշեղենի, ժպիտի ու բարի հայացքի:Կողքից դիտելիս նրանց աջակցելու ցանկություն շատերն են ունենում,մինչդեռ ոչ միշտ է հաջողվում իրականացնել մտահղացումները ՝ժամանակ, համբերություն, միջոցներ են պետք :
Կապանի քաղաքապետին կից երիտասարդական խոհրդի անդամ Հայկ Կարախանյանը ,ինչպես համացնցում է ակտիվ, այնպես էլ դրանից դուրս:
Հենց նա հանձն առավ կատարելու այն,ինչը միգուցե շատերի մտքում է ծագել,սակայն կյանքի չի կոչվել:»Ամանորը բոլորինն է» բարեգործական ակցիայի հեղինակը նա է:
«Նախաձեռնությունը սկսեց սոցկայքերի երկխոսությունից:Սենց միտք կա.ինքը նոր տարին մրցակցային ինչ-որ բան է դարձել շատերի մեջ՝ ում սեղանն է ավելի ճոխ:Բայց մոռանում ենք մի անպաշտպան խավի,որ ավելի շատ կարիք ունեն մեր ուշադրության: Ծնվեց գաղափարը,փորձեցինք զարգացնել»,-ասում է Հայկ Կարախանայնը:

Ինչպես Հայկն է ասում համացանյցային երկխոսությունից հետո էլ բարգործության մասնակիցը դառնալու կոչով հայտարարություն տարածեց համացանցում: Ձևավորվեց թիմ,որը պատրաստ է ընդունել ցանկացած տեսքով օգնություն՝հագուստ, սպասք, սնունդ , դրամ: Մի խոսքով ով ինչով կարող է: Իսկ գրառման վերջը այսպիսին է. «Չմոռանանք , որ Ամանորը բոլորի համար է, չփշրենք երեխաների մեջ « Ձմեռ պապի» նկատմամբ հավատը:
«Հասցեները վերցրել եմ քաղաքապետարանից: Տեղեկացա,որ քաղաքապետարանը վառելափայտ է տրամադրում ընտանիքներին»,-ասում է Հայկը :

Նախապես մտադրություն կար բնակարաններ այցելել ձմեռ պապի հագուստով ու բաժանել հավաքվածը,սակայն ժամանակի սղության պատճառով կարծես չի հաջողվի,-ասում է» Ամանորը բոլորինն է» բարեգործական ակցիայի հեղինակը:

Նախաձեռնության մասնակիցները մտադիր են դեկտեմբերի 30-ին այցելել հասցեներ ու բաժանել հավաքաված հասույթը:
Եվ սա դեռ ամենը չէ: Դեկտեմբերի 26 արդեն բարեգործական ինտելեկտուալ խաղ-մրցույթ կանցակացվի և հավաքված գումարը կծառայի նույն նպտակին: