Վառելափայտի կարիք շատերը ունեն

Spread the love
Վառելափայտի կարիք շատերը ունեն

Կապանի Լենհանքերի 51 տանն են բնակվում 34-ամյա Աննան ու իր 5 զավակները: Մեր նկարահանման պահին երեխաներից երեքը տանը չէին: 4-ամյա Գոռը դեռևս խոսել չգիտի, մեզ տեսնելիս ուրախությունը ավելի շատ ձայնարկություններով էր արտահայտում: Տան փոքրը՝7ամսական Անին, մոր գրկից չէր պոկվում:
Դատելով երեխաների հագուստից ու տան պայմաններից՝ կարելի է ենթադրել,որ ընտանիքը գտնվում է ծայրահեղ ծանր պայամաններում:
Մինչդեռ Աննան կարծում է,որ իրենք ապահովված են:

Երկհարկանի տունը 2 սենյակից է բաղկացած ,լոգարան չունեն, հիգիենայի տարրական կանոններն անգամ չեն պահպանվում, ինչը մանկահասակ երեխաների համար չափազանց կարևոր է: Հարցին ,թե քաղաքապետարանի տրամադրած 2խմ փայտը վերջանալու դեպքում ինչով են տաքանալու և ճաշ եփելու,34-ամյա կինը լավատեսորեն է պատասախանում:
» Էդ էլ որ տվել են լավա,թե չէ ինչ կանեինք»,-ասում է կինը:
Աննան ծնողներ ու հարազատներ ունի: Իր խոսքով ոչ ոք օգնության ձեռք չի մեկնում: Ապրում է թոշակով ու նպաստով:
Հարցին ,թե ինչ հիվանդության թոշակ է ստանում,պատասխանեց՝չգիտեմ:

Արդեն 2 տարուց ավելի է քաղաքապետարանը և «Կամրջակ» ԲՀԿ վառելափայտ կամ սնունդ են տրամադրում զոհված ազատամարտիկների, հայրենական մեծ պատերազմի վետերանների, բազմազավակ ու սոցիալապես անապահով ընտանիքներին:
«Այս տարի տրամադրվել է մոտ 400խմ,որը բաժանվելու է: 200խմ-ը արդեն իսկ հատկացվել է: Դրան գումարած նաև կոմունալ ծառայությունը տարվա ընթացքում քաղաքում կատարում է սանիտարական էտման աշխատանքներ: Այդ փայտը ևս հատկացվում է:Դիմումների քանակը քաղաքապետարանում շատ է:Եթե այս 4 խմբի մարդկանց փառելափայտի հատկացումը ավարտենք,արդեն կշարունակենք տրամադրել նաև 2-րդ կարգի հաշմանդամներին և սոցիալապես անապահով ընտանիքներին»,-ասում է փոխքաղաքապետ Ռուդոլֆ Սարգսյանը :

Վառելափայտը,կտրտված վիճակում կոմունալ ծառայությունը հասցնում է նշված հասցե: 62 ընտանիքներ արդեն ստացել են : Նրանցից մեկն էլ մեծ հայրենականի վետերան Զավեն Առաքելյանն է: Տարեց զինվորի 89-ամյակը զուգադիպեց մեր այցին: Չնայած այդպես էլ չհաջողվեց հաղորդկացվել նրա հետ.վետերանը արդեն անկողնային հիվանդ է,իսկ տեսողությունն էլ վատացել է:Տարեց մարդուն խնամում է հարսը:

Զավեն պապի անցած մարտական ուղղու մասին պատմում են նրա հուշամեդալները, պատվոգրերը:Տիկին Լյուդմիլայի խոսքով հաղթանակի 70 ամյակի օրը սայլակով մասնակցել է քաղաքի տոնակատարություններին: Իսկ վերջին ժամանակներն արդեն ոտքի կանգնել չի կարողանում: