Վթարված էլեկտրատեխնիկայի դիմաց «Հայէլցանցեր»ՓԲԸ » Տաթև»մասնաճյուղը չի փոխհատուցի

Spread the love

Վթարված էլեկտրատեխնիկայի դիմաց  "Հայէլցանցեր"ՓԲԸ " Տաթև"մասնաճյուղը չի փոխհատուցի

«Հայէլցանցեր» ՓԲԸ «Տաթև» մասնաճյուղի գլխավոր ճարատարագետի հեռախոսը դեկտեմեբրի 3-ից մինչ օրս րոպե անգամ չի լռում:Մարզի տարբեր քաղաքներից ու գյուղերից բնակիչները ահազնագում են: Պատճառը դեկտեմբերի 3-ից սկսած էլեկտրական հոսանքի անջատումներն ու տատանումներն են տարածաշրջանում : Տեղացած առաջին առատ ու թաց ձյանը պարզվում է կառույցում այդքան էլ պատրաստ չէին:
«Ամեն մի օդային գծի վրա եղել են 4 վթար:Օրինակ Վարդավանքում: Պատճառը հիմնականում ձյունն է»,-ասում է գլխավոր ճարտարագետը:
Դեկտմեբրի 4-ին երեկոյան ժամերին մոտ 30 րոպեով հոսանքազրկվեց մարզի ամբողջ տարածքը: Սա հաստատաում են կառույցում: Անջատումները անհետևենաք չմնացին: Որոշ համայքների բնակարաններում անգամ էլեկտրատեխնիկա էր շարքից դուրս եկել:

«Առայժմ մինչև հիմա էլ չի պարզաբանված պատճառը ինչումն է: Գորիսի տարածաշրջանի Բարրձրավանի ենթաշրջանը և Տաթևի,Տանձատափի,Նոր Առաջաձորի ենթաշրջաններում ունենք բողոքներ:Քանի որ բանկիչները պայամանգաիրը կնքել են «ՀԷՑ» ՓԲԸ «Տաթև» մասնաճյուղի հետ բնակա է,որ մեզ են բողոքելու, մեզ են զանգում,բայց դեռ չի պարզաբանված,ընթացքի մեջ է: Նոր տնոօրինության հետ համաձայնեցրել ենք,գույքագրում պետք է կատարվի, տեսնենք ինչ է վնասված,որ իմանանանք ինչ ենք անելու»,-նշումէ Վարդազար Պապյանը:

«Մարզը հոսանքով սնվում է “Շինուհայր 110 36” ենթակայանից: Մեր ենթակայության տակ չէ, առանձին բարձրաոլտ էլեկտրացանցեր են և ենթարկվում են նախարարությանը: Պարզապես համագործակցում ենք» ,-ավելացնում է Վարդազար Պապյանը:
Թե ինչու էր մարզը ամբողջությմաբ հոսանքազրկվել,դեռևս պարզ չէ: Արդյոք հոսանքի տատանումներն էին բնակիչների էլեկտրատեխնիկայի շարքից դուրս գալու պատճառ դարձել կրկին մնում է ճշտել,իսկ թե ով պետք է փոխհատուցի դրա դիմաց,գլխավոր ճարտարագետը պարզաբանում է:
» Խնդրում ենք բնակիչներին յուպիեսներ տեղադրել,հատկապես համակարգիչներին և այլն:Ոչ մեկը ապահովագրված չէ,կարողա ամեն րոպե անջատվի,հողի տակ են լարերը: Դրա համար ինչ-որ սրանից հետո կատարվի,մեր ձեռնարկությունը պատասխանատվություն չի կրելու»,-ասում է Վարդազար Պապյանը:

Կապանի տարածքում վթարները համեմատաբար քիչ էին, դեպի անկելի շենքեր գնացող էլեկտրական լարերն էին վնասվել , բացի այդ նույն պատկերն էր նաև Արծվանիկի, Նորաշենիկի և Սյունիքի տարածքներում: Աշխատակիցներին այդ օրերին հաջողվել է վթարները վերացնել : Սակայն նույնը չի կարելի ասել Կապանի տարածաշրջանի գյուղերի մասին: Մի քանի համայնքներում էլեկտրամատակարարումը այդ ժամանակ մի ամբողջ օր այդպես էլ
չվերականգնվեց:
Մարզի տարածքում 33 հազար հատ փայտասյուների 80 տոկոսի պիտանելիության ժամկետը վաղուց լրացել է: Վերջին շրջանում հաջողվել է թարմացնել մոտ 500-600ը: Դրանք նորերով փոխարինելու համար միջոցներ են հարկավոր: Քանի դեռ փայտե հենասյուները ամբողջությմաբ չեն թարմացվել ու կառավարության որոշման համաձայն էլ չի լուծվել ծառահատման հարցը, հոսանքի անջատումներ ժամանակ առ ժամանակ կզագցվեն :
» Ձյունը նստեց,ծառը եկավ խփեց լարը կտրեց»,-ասում է:
Այդուհանդերձ «Տաթև» մասնաճյուղում ձեռքները ծալած չեն նստել: Էլեկտարլարերը և հենասյուները փոխվում ու թարմացվում են թե քաղաքներում և թե գյուղերում: Եվ չնայած ներդրումներին, սպասարկման ոլորտում անելիքներ դեռ շատ կան,-նշում են կառույցում:
Հերմինե Միքայելյան