Էլեկտրական հոսանքի տատանումներ Կապանում

Spread the love
Էլեկտրական հոսանքի  տատանումներ Կապանում

Դեկտեմբերի 3-ին տեղացած առատ ձյունը հանրապետության մի շարք ճանապարհահատվածներում խցանումների պատճառ է դարձել՝այդ թվում Սյունիքի մարզի տարածքում:
Ձյան առատ տեղումները անհետևեանք չթողեցին նաև էլեկտրաէներգիայի սպասարկման ոլորտը: Երեկ երեկոյան Կապանի բոլոր թաղամասերը 10-15 րոպե ժամանակով հոսանքազրկվեցին: Հոսանքի տատանումները, ճիշտ է ավելի կարճատև, զգացվեցին նաև դեկ. 4-ին: Հայէլցանցեր ՓԲԸ «Տաթև» մասնաճյուղի գլխավոր Ճարտարագետ Վարդազար Պապյանը մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում պարզաբանեց,որ էլեկտրաէներգիայի անջատումները կապված են առատ ձյան հետ: Ծառերին ու Էլեկտրալարերին նստած ծանր ձյունն է վթարի պատճառ դարձել՝մասնավորապես դեպի Բեխ և Վաչագան տանող հատվածներում:
«Տաթև» մասնաճյուղի աշխատակիցները զբաղված են վթարավերականգնողական աշխատանքներով: