Կոմունալ ծառայությունը դիմել է դատարան

Spread the love
Կոմունալ ծառայությունը դիմել է դատարան

Եթե բնակիչներից շատերը մտածում են, որ սպառած էլեկտարէներգիայի, գազի ու ջրի դիմաց ժամանակին վճարումը կատարելը առավել կարևոր է, քան աղբինը, սխալվում են: Համենայն դեպս այդպես են կարծում Կապանի կոմունալ ծառայությունում:Բաժանորդների տարիներով կուտակած պարտքերը վճարելու եղանակը այստեղ գտել են :
«Միակ կազմակերպությունն էինք,որ չէինք դիմել դատական ատյաններ ու պահանջել գումարներ,մեր օրոք իրականցվում է, հասել ենք արդյունքի»,-ասում է կոմունալ ծառայության պետը:
Դատարան դիմելուց հետո կոմունալ ծառայությանը հաջողվել է 1մլն դրամից ավելին գանձել: 2008թ-ից մինչ օրս 20 մլն դրամ պարտք է կուտակվել:
«Յուրաքանչյուր տարի ծարգիրը հաշվում է նույն արժեքով՝այսինքն բնակիչը չկա,բայց շունչը գնում է,գումարը հաշվարկվում է ու մենք չենք կարողանում գանձել:Ավտոմատ ծրագիրը հաշվում է ու կուտակվում է:Մենք փորձեցինք մակել»,-նշում է Գարիկ Յավրումյանը :

Վերջին 2 տարվա ընթացքում կոմունալ ծառյությանը հաջողվել է վարձավճարների գանձման հարցում առաջընթաց գրանցել: Աշխատակիցների բնակարաններ կատարած այցերի,ուսումնասիրության ու համեմատության արդյունքում ոչ միայն փակ դռներն են բացահայտվել,այլև բնակարաններում բնակվող անձանց թվերն են ճշտվել: Այսինքն՝ մի շարք հասցեներում ,որոնք տարիներ շարունակ չբնակեցված են համարվել, պարզվել է ոչ միայն ապրում են ,այլև աղբ են թափում: Բացի այդ որոշ դեպքերում ստվերում մնացած պարտքերը բացահայտվում են նաև անշարժ գույքի առք ու վաճառքի ժամանակ:
Եղանակի կանխատեսումներին ու ձյան տեսքվ տեղումներին ևս կոմունալ ծառայությունում քաջատեղյակ են: Օդի ջերմաստիճանը 7-9 աստիճանով կնվազի առաջիկա 5 օրերի ընթաքցում ,իսկ ձմռանը պատրաստ են :
«Աղ ու ավազ գնել ենք»,-ասում է Գարիկ Յավրումյանը
Առաջիկայում նախատեսվում է նաև աղբի վերամշակման կետ ստեղծել:Այստեղ նախատեսվում է կուտակել ու մշակել մարզի ամբողջ տարածքում հավաքված աղբը:
Հերմինե Միքայելյան