Դասընթացներ հանձնաժողովի անդամների համար

Spread the love
Դասընթացներ հանձնաժողովի անդամների համար

Սափրված,կոկիկ տեսքով ու ժամանակին ներկայանալ ընտրատեղամաս, քվեարկողների ստորագրությունների հիման վրա հաշվարկել մասնակիցների թիվն ու արձանգրել, հատուկ թանաքը թափահարել 7 րոպե: Հանձնաժողովի անդամների արտաքին տեսքից սկսած ամեն ինչին ուշադրություն է դարձվելու: Յուրաքանչյուրը պետք է տեղյակ լինի իր անելիքների ու պարտականությունների մասին. հանձնաժողովների նախագահների ու անդամների հետ հանդիպման ընթացքում նշեց հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի դասախոս Ժիրայր Կարապետյանը:
Սյունիքի մարզում նոյեմբերի 16-ից նրանց համար դասընթացներ են կազմակերպվում:
«Նպատակը գործնական հմտությունները զարգացնելն է:Նախկինում թույլ տրված թերացումները շտկելը և ընտրական նոր օրենսգրքում նաև հանրաքվեի մասինօրենքում և նույնականացման քարտերի մասին օրենքում տեղ գտած փոփոխությունների մասին իրազեկելն է»,-ասում է Ժիրայր Կարապետյանը:

«Քաղաքացիները քվեարկության կարող են մասնակցել նույնականացման քարտերով : Ընտրողների գրանցումը իրականացնող հանձնաժողովի անդամը սյունակում քարտի առկայության մասին լրացուցիչ պետք է նշի: Սա նորություն է»,-ասում է Ժիրայր Կարապետյանը: Անձանգրի վերջին էջում դրոշմակնիքը կդրվի,ծրարը կնքվելուց հետո քվերակողը կգցի տուփի մեջ: 12 ժամ հետո դրոշմակնքիը կանհետանա: Գրանցամատյանի համար պատասխանատու է հանձնաժողովի նախագահը:
Կենսաչափական տվյալներով անձնագիրը դեկտեմբերի 6-ին անձը հաստատաող փաստաթուղթ չի համարվի: Իսկ օրինակ կնիքը սահմանված ժամանակից ավելի վաղ բացողը քրեական պատասխանատվության կենթարկվի: Պետք է մոռանալ ,որ կուսակցական սկզբունքով եք նշանակվել:
Հանձնաժողովների նախագահներին ու անդամներին Ժիրայր Կարապետյանը մարզի բոլոր քաղաքներում դասընթացների ժամանակ այս ամենի մասին տեղեկացնելու և հիշեցնելու է մինչև դեկտեմբերի 3-ը :
» Բոլոր լսարաններում փորձում եմ հասցնել,որ իրենք կոլեգիալ մարմին են:Թեև յուրաքանչյուրը պատասխանատու է իր արարքի համար,բայց մեկի սխալը կարող է ստվերել ամբողջ գործընթացը:Կստացվի՝ինչ-որ մեկը նաև անգործություն է ցուացբերել,որ թույլ է տվել մյուսը սխալ գործի»,-ասում է դասախոսը:
«Եթե ինչ-որ սխալ կամ օրենքի խախտում է կատարվում,հանձնաժողովի նախագահը պատժվումա նյութապես նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկի չափով կամ կալանք 6-8 տարի ժամկետով: Եթե ըտրական տեղամասում ինչ-որ կեղծիք կամ խախտում է կատարվում,պատասխանատու է հանձնաժողովի նախագահը»,-ասում է 38/37 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Սուրեն Փարամազյանը:

Դասընթացներ հանձնաժողովի անդամների համար

Ընտրողների ցուցակները 7 են՝ հիմնական, քվեարկության օրը տեղամասում կազմված լրացուցիչ, ըստ քաղաքացիների գտնվելու վայրի, հաշվառում չունեցողների, ոստիկանության ծառայողների, ստացիոնար բուժհաստատություններում կազմված , ձերբակալված անձանց պահելու վայրում կազմված: Սայլակով տեղաշարժվող քաղաքացիներին հանձնաժողովի անդամը պետք է անձանմբ մոտենա ու աջակցի,որ նա մասնակցի քվեարկությանը: Ժիրայր Կարապետյանի խոսքով հանձնաժողովի անդամը բնկարաններ չի այցելելու ,այսինքն տանը պառկած, անկողնային հիվանդները քվեարկությանը չեն մասնակցի:
Ինչպես դիտորդները, վստահված անձինք ՝ լրատվամիջոցները ևս պետք է ներկայանան վկայականներով: Լրագրողի ու օպերատորի աշխատանքը չի խոչընդոտվի,-պարզաբանում է դասախոսը:

Դասընթացներ հանձնաժողովի անդամների համար

Հերմինե Միքայելյան