Տաթևին չենք ճանաչում,բայց օգնել ենք ուզում. կապանցի դպրոցականներ

Spread the love
Տաթևին չենք ճանաչում,բայց օգնել ենք ուզում. կապանցի դպրոցականներ

Երևանի բնակչուհի , 14-ամյա Տաթև Խաչատրյանի առողջական խնդիրների մասին կապանցի մի խումբ դպրոցականներ համացանցից են տեղեկացել: Լուսանկարն ու հիվանդության բժշկական եզրակացությունը՝գլխուղեղի արյան զեղում, անտարբեր չթողեցին թիվ 2 ավագ դպրոցի մի խումբ աշակերտների, այդ թվում նրանց ընկերներին:
«Իմանալով,որ մեր հասակակիցն է, ցանկացանք օգնել,մեր լուման ներդնել: Կոչ ենք անում բոլորին միանալ դրամահավաքությանը և օգնել,որ նա առողջանա»,-ասում է թիվ 2 ավագ դպրոցի աշակերտուհի Լիլիթ Գրգորյանը:

Տաթևի անհապաղ վիրահատության համար 5 500 հազար դրամ է անհրաժեշտ: Կապանցի դպրոցականները դրամահավաքը կազմակերպել են երեկվանից: 2 օրվա ընթացքում հաջողվել է 11 հազար դրմա հավաքել:
«Շատ քչերն են մոտենում,հիմնականում մեր հասակակիցները»,-ասում է Լիլիթը:
Տաթևի մոր հետ ունեցած հեռախոսազրույցում պարզվեց,որ աղջիկը այս պահին գտնվում է Երևանի թիվ 1 հիվանդանոցում: Առողջական վիճակը վատացել է մոտ մեկ շաբաթ առաջ: Բժիշկները այս պահին պայքարում են նրա կյանքի համար: Տաթևի մայրը շնորհակալություն հայտնեց կապանցի դպրոցականներին և ավելացրեց,որ հանրապետության տարբեր քաղաքներից ու մարզերից Տաթևի հասակակիցները արձագանքնել են ու նրան տեսակցելու են գալիս:
«Մենք ուզեցինք ցույց տալ,որ նա մենակ չէ:Ամբողջ հայությունն է նրա հետ»,-ասում են դպրոցականները:

Դպրոցականները մտադիր են հավաքված ամբողջ գումարը ուղարկել հայտատարությայն մեջ նշված հաշեվհամարին: