Նկարելիս ռոք եմ լսում. Արթուր Ավագյան

Spread the love
Նկարելիս ռոք եմ լսում. Արթուր Ավագյան

Կապանի արվեստի պետական քոլեջի մոտով անցնելիս այսուհետ ձեզ կուղեկցի Կոմիտասի հայացքը: Դիմանկարը պատկերելու համար հեղինակին 2 օր պահանջվեց: 20-ամյա Արթուր Ավագյանը, ծնունդով Երևանից, Կապանում տեղակայված Ն զորամասի զինվորներից մեկն է: Մոտ մեկ շաբաթից կավարտի ծառայությունը և տուն կվերադառնա: Իսկ կապանցիները նրան հիշելու առիթներ դեռ կունենան:
» Ինձ ոգեշնչեց ստրիտ արտը: Ես սիրում եմ: Սսկսեցի նկարել զորամասում: Սկզբում մտածեցի չեն թույլատրի: Հետո հարցրի թողեցին: Առաջինը Գարեգին Նժդեհի գրաֆֆիտին էր, հետո Թաթուլ Կրպեյան, Մոնթե Մելքոնյան, Վազգեն Սարգսյան,Դուշման Վարդանը: Հետո առաջրակեցին քաղաքապետարանից, ընտրեցինք Կոմիտասին»,-ասում է Արթուրը:

Նկարելիս ռոք եմ լսում. Արթուր Ավագյան

Ստրիտ-արտը կամ ինչպես ասում են փողոցային արվեստը ամբողջ աշխարհում է հայտնի: Դեռևս 90-ականներին Բրյուսելում փողոցային նկարիչները սկեցին մուլտիպլիկացիոն հերոսներին պատկերել պատերին : Վերջին տարիներին այն արդեն լայն տարածում է գտել նաև Հայաստանում: Գրաֆֆիտի աշխատանքները ոմանց համար դարձան նույնիսկ սեփական կարծիքը, դիրքորոշումը արտահայտելու միջոց: Դրանք երբեմն նաև քաղաքական ենթատեքստ են պարունակում: Իսկ Արթուրի դեպքում սա առավել շատ գեղագիտական ու ճանաչողական նպատակ ունի:
Կոմիտասի դիմանկարը, օրինակ, հեղինակը իր 8 աշխատանքներից ստացվածներից է համարում:

Նկարելիս ռոք եմ լսում. Արթուր Ավագյան

Կոմիտասի դիմանկարին նայելիս այտի վրա արցունքի կաթիլ է նկատվում: Երիտասարդ զինվորի խոսքով ներկը պատահաբար է հայտնվել այդեղ, ինքն էլ չի ցանկացել ջնջել: «Աշխատելիս ռոք եմ լսում ու առավել շատ օգտվում կանաչի երանգներից,-ասում է Արթուրը: Անցորդները գալիս նայում են, հարցեր տալիս, մի քանի նկարիչ ասեցին լավա ստացվել: Հարցնում են ինչու է կանաչը շատ: Իսկ խառակտերի դեպքում հայացքը շատ կարևոր է»,-ասում է հեղինակը:

Նկարելիս ռոք եմ լսում. Արթուր Ավագյան

Արթուրի խոսքով բոլոր առաջարկությունները չեն որ ընդունվում: Օրինակ արվեստի քոլեջի դեպքում Կոմիտասի դիմանկարի ընտրությունը իրենն է:
Եվ ,իհարկե, այս ձևաչափով հայ մեծերին հիշատակելը ոչ բոլորը ողջունեցին: Երաժշտական քոլեջի աշխատակիցներից ոմանց կարծիքով մեծ երգահանի ու մտավորականի դիմանկարը ճիշտ տեղում չէ պատկերված:Սրա հետ համակարծիք չեն քոլեջի ուսանողները:
Նրանց խոսքով հայ մեծերի շարքը կարելի է շարունակել : «Կապանում առաջին անգամ են տեսնում ու շատ գեղեցիկ էստացվել»,-ասում են դիզայներական բաժնի ուսանողուհիները:

Նկարելիս ռոք եմ լսում. Արթուր Ավագյան

Իսկ Արթուրը այս ընթացքում շարունակում է առաջարկություններ ստանալ:
Հաջորդ աշխատանքը Արամ Խաչատրյանի դիմանկարը կլինի երաժշտական դպրոցի պատին: Նախաձեռնությունը կրթօաջախի տնօրենինն է:
Երիտասարդ զինվորը մտադիր է նաև Սերժ Թանկյանի դիմանկարը ևս նվիրել Կապանին:Միայն մնում է տեղը որոշել:

Նկարելիս ռոք եմ լսում. Արթուր Ավագյան

Արթուրի խոսքով անձրևն ու ձյունը իր աշխատանքները ժամանակի ընթացքում չեն մաքրի պատից, միայն թե մարդիկ չփչացնեն :