Ռումբի ահազանգ կեղծ էր

Spread the love

Ռումբի ահազանգ կեղծ էր
Կապանի բժշկական կենտրոնում առավոտյան ժամը 10 -35-ին լույս աշխարհ եկած այս փոքրիկը չի հասկանում թե ինչ է կատարվում նայում է մայրիկին շարունակ ճչում։
Հիվանդանոցի ողջ անձնակազմն է նոյեմբերի 20-ին ժամը 15 30-ի սահմաններում տարհանվել։ Պատճառը շտապ օգնության ծառայությունում ստացված ահազանգ էր՝ տարածքում ռումբ կա։
Հերթապահ բուժքույրը անմիջապես տեղյակ է պահել ոստիկանությանը։Բջջային հեռախոսահամարը ֆիքսվել է Անահիտ Պետրոսյանի խոսքով սակայն հետ զանգելիս բաժանորդը չի պատասխանել։
Ռումբի ահազանգ կեղծ էր Ոստիկանությունից 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ստացված զանգից անմիջապես հետո դեպքի վայր էր հասել մարզային փրկարարական վարչության 3 մարտական հաշվարկ։Տեղում էին նաև ոստիկանության , ազգային անվտանգության ,աշխատակիցներ , մարզային ու տեղական իշխանությունների ներկայացուցիչները։
Հիվանդները ու բուժախատողները խուճապահար շտապել են լքել տարածքը։ Առողջապահական համալիրում որոնողական աշխատանքներ է իրականացրել պաշտպանության նախարարության սակրավորները։

Ռումբի ահազանգ կեղծ էր
Ռումբի ահազանգ կեղծ էր
Ռումբի ահազանգ կեղծ էր
Ռումբի ահազանգ կեղծ էր

Արտակարգ իրավիճակի պատճառով հիվանդասենյակները հարկադիր լքած բուժանձնակազմը առաջին հերթին ձեռնարկել էր անհրաժեշտ միջոցները հիվանդների անվտանգության համար։Շտապ օգնության մեքենաներով մի մասին տեղափոխել էին պոլիկլինիկա, մի մասը տուն էր գնացել։
Որոնողական աշխատանքներից հետո ժամը 17,05-ին հայտարարեցին ահազանգը կեղծ է։ Անհաջող կատակի հեղինակները կհայտնաբերվեն։