Երեխան պետք է երեխա մնա

Spread the love

Երեխան պետք է երեխա մնա

«Հանդեսներից առաջ երեխաներին վարսավիրանոց տանել պարտադիր չէ, , զերծ մնացեք նրանց տարիքին ոչ վայել հագուստներ պարտադրելուց: Երեխան պետք է երեխա մնա: Թե դրսում տե տանը և թե մանկապարտեզում». առաջին հայացքից փոքր թվացող այս հարցերը իրականում կարևոր են մանկահասակ երեխաների զարգացման համար:

Կրթության ազգային ինստիտուտի երաժշտության մասնագետ Կարինե Ղազարյանը չի հոգնում այս բոլորը դասընթացների ժամանակ կրկնելուց : Փորձառու մասնագետը մարզկենտրոնում արդեն 5 օր է վերապատրաստման դասընթացներ է անցկացնում: 38 դաստիարակներ՝ Կապանից,Մեղրուց և Քաջարանից եկել էին լսելու նրա խորհուրդները: Հանդիպման վայրը Կապանի թիվ 4 ՆՈՒՀ-ն է:
Մանկապարտեզներում հանդեսների ժամանակ հնչած երաժշտությունից սկսելով՝ մասնագետը խոսեց նաև կարծարատիպերի մասին: Օրինակ ընդունված սև ու սպիտակ համազգեստի կամ միջոցառումների անցկացման նպատակների: Շատ հաճախ կողքից դիտելիս այնպիսիս տպավորություն է ստեղծվում,որ տարեսկզբի կամ տարեվերջի միջոցառումները առավել շատ վարիչներին գոհացնելուն են ծառայում: Մասնագետը պարզաբանում է.
» Հանդեսը ոչ ծնողի, ոչ մանկավարժի,ոչ էլ վարիչի համար է: Հանդեսը երեխայի համար է և նա պետք է դրա ընթացքում իրեն լավ զգա: Ինչ վերաբերում է սև ու սպիտակին,ապա դա ընդհանարպես ընդունելի չէ նախակրթարաններում: Դա դպրոցական հագուստ է: Ցանկալի է նախապատվությունը տալ տարբեր գույներին՝ գեղագիտական ճաշակ զարգացնելու նպատկով.,ասում է Կարինե Ղազարյանը:

«Հանդեսների ժամանակ երեխաների հուզմունքը բնական է և այդ կերպ փոքրիկը սվորում է պատասխանատվություն կրել,-ընգծեց փորձառու մանկավարժը: Ինչ վերաբերում է երաժշտության բառերի կամ առհասարակ ոտանավորների ընտրությանը»,պետք է հտևել ծրագրին» :

«Իսկ մանկավարաժների կողմից ամեն մի հորինված ոտանավոր կամ երգ չի կարող առանց ԿԳՆ երաշխավորման ուսուցանվել նախակրթարանում: Երգը պետք է ունենա գեղարվեստական արժեք»,-ասում է Կարիեն Ղազարյանը:
Վերջին անգամ փորաձռու մասնագտեը Կապան էր այցելել 5 տարի առաջ: Մի խումբ տնօրենների դիմումների համաձայն նա կրկին մարզկենտրոն էր այցելել՝ խոսելու երաժշտական կրթության մասին: Շրջանակը ընդլայնվեց և տեղում քննարկվեցին մի շարք հարցեր՝ հանդեսների կազմակերպում, պարերի ուսուցում, ոտանավորների տողերի քանակի ընտրոթյուն:
Վերապատրաստման դասընթացների մասնակիցներին վերջում կտրվեն համապատսխան վկայականներ:

Հերմինե Միքայելյան