Կապանը լավագույն համայնք կամ ինչու՞ էր փրփրել Վաչագանը

Spread the love
Կապանը լավագույն համայնք կամ ինչու՞ էր փրփրել Վաչագանը

Որ Կապանը դեռ նախորդ տարի պետք է արժանանար «Լավագույն քաղաքային համայնք» կոչմանը, քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը ոչ մի վայրկյան չէր երկմտում:
Վերջին տարիների ընթացքում համայնքային կյանքում տեղի ունեցած առաջընթացն ու ձեռքբերումները տվեցին ցանկալի արդյունք: Հանրապետության քաղաքների շարքում Կապանը առանձնացվեց և ճանաչվեց լավագույնը: Գնահատող հանձնաժողովի կազմում ընգրկվել էին ՏԿԱԻՆ 3 ներկայացուցիչներ, Համայնքների միության վարչության անդամներ: Այս 2 կառույցների համատեղ նախաձեռնությամբ է մրցույթն ամեն տարի անցկացվում: Հենց նրանց գնահատակներն էլ որոշիչ դարձան: Մարզկենտրոնի անունը հանդիսավորությամբ հնչեց նոյեմբերի 10ին, Ջերմուկում կայացած «Գյուղական հայանքների 5-րդ համաժողովի ընթացքում : Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանին մրցանակը հանձնեցին անցած տարի լավագույն համայնք ճանաչված Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը եւ ՏԿԱԻն նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:

Ներկա էին հանրապետության վարչապետը, ՏԿԱԻ նախարարը,մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, հյուրեր: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը իր ելույթում շնորհավորեց ՏԻՄի օրվա առթիվ:
Խոսելով «Լավագույն քաղաքային համայք» մրցույթի գնահատման չափորոշիչների մասին՝ Աշոտ Հայրապետյանը ընգծեց դրանցից մի քանիսը.»Մրցույթի ընթացքում հաշվի է առնվել ամեն ինչ՝ՏԻՄ-երի գործունեությունից, իրավակն նորմերի մշակումից մինչև բնակիչների սոցիալակն խնդիրների արձագանքում»,-նշեց քաղաքապետը:

«Ամեն ինչ մրցանակով չի ավարտվում: «Լավագույն քաղաքային համայնք» կոչումը մի նոր առաջընթացի սկիզբ պետք է լինի, այս դեպքում պատասխանատվությունը ավելի է մեծանում: Ճանապարհների ասֆալտապատումը, վերելակների և տանքիների նորոգումը շարունակում են հիմնախնդիրների շարքում մնալ»,-ասում է Աշոտ Հայրապետյանը:

«Ձռեքբերումը պետք է գնահատեն նաև համաքաղաքացիները»,-ընգծեց Աշոտ Հայարապետյանը: Մրցանակը բոլորի հաջողությունն է: Միևնույն ժամանկ պետք է սրտացավորեն վերաբերվել հարազատ բնօրրանի նկատմաբ: Մասնավորապես՝ նոր տնկած ծառերը չկոտրել կամ օրինակ նոր մաքրված գետը չաղտոտել:
Վաչագանի հունի մաքրման օրից դեռ ամիս էլ չի անցել, իսկ աղբի մնացորդները արդեն սկսկել են կուտակվել գետում: Հեռուստատեսությամբ բազմիցս հնչած հորդորները կարծես տեղ չեն հասնում: Սրա ապացույցը նաև օրերս Վաչագանով հոսող փրփրախառն զանգավածն էր:
Համացանցում կադրերի հայտնվելուց առաջ է Աշոտ Հայրապետյանը տեղեկացել գետի աղտոտման մասին:
«Զանգեցի Բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետին,վերջինս Երևանում գործուղման էր: Նա թէլ իր հերթին տեղյակ պահեց աշխատակիցներին,վերջիններս եղան տեղում և ջրից նմուշ վերցվեց:Այնուհետև պաշտոնական գրությամբ կրկին դիմեցինք տարածքային բաժին ու ստացանք եզրակացությունը: Պարզվեց լվացքի հեղուկի նման զանգված է լցվել գետը»,-պարզաբանեց քաղաքպետը:

Բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետը մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում հաստատեց տեղեկությունը: Գետից վերցված նմուշը հետազոտվել է և պարզվել,որ Վաչագանի «փրփրման» պատճառը լվացքի հեղուկն է եղել :
Լևոն Պետրոսյանից տեղեկացանք նաև,որ քրեական գործ չի հարուցվել,քանի որ հեղուկը վտանգավոր չէր բուսական ու կենդանական աշխարհի համար: Թե ինչու էր փրփրած զանգվածը հայտնվել գետում՝միտումնավոր էր կատարվել ,թե պատահաբար, դժվար է ասել:

Հերմինե Միքայելյան