» Մեղրու ՃՇՇ» ՍՊԸ արժանացել է «Մերկուրի» մրցանակի

Spread the love

" Մեղրու ՃՇՇ" ՍՊԸ արժանացել է "Մերկուրի" մրցանակի

Ոչ ձմռան բուքը, ոչ էլ մարտի գժությունները ի զորու չեն Մեղրու ճանապարհաշինարարներին անակնկալի բերել: Տարվա 4 եղանակներին համահունչ ճանապարհի սպասարկումը իրականացվում է առանց տրտնջալու: Իսկ որ շուտով մեծ բեմից ընկերության անունը կհնչեր , լրագորղներն էլ հանգիստ չէին թողնի , Ազատ Գասպարյանը այդքան էլ չէր սպասում:
» Շնորհեցին,ստացանք,լավ զգացինք մեզ: Հավատացինք,որ իրականում կատարված աշխատանքների որակով,ծավալով շնորհում են մրցանակներ և մենք պարտավորվեցինք ավելի պաասխանատու լինել հետագա գործունեության համար»,-ասում է ընկերության հիմնադիր նախագահ Ազատ Գասպարյանը:

Մրցանակաբաշխությունն անցկացվում է 2008 թվականից եւ շնորհվում է տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող առաջատար ընկերություններին:
Նրանց շարքում է նաև Մեղրու Ճանապարհաշինարարական ընկերությունը: Քաղաքաշինության եւ ճանապարհաշինության բնագավառում 2015թ. Կատարած բարձրորակ աշխատանքների համար շնորհվեց «Մերկուրի մրցանակը :
Մասնավորապես, պաշտպանության նախարարության ավտոհավաքակայանի, Մեղրու բժշկական կենտրոնի, Մ2 միջպետական ճանապարհահատվածի՝5կմ հատվածի, (Դիբագի լեռնանցք) շինարարության համար :
Հանդիսանալով ՀՀ շինարարների միության անդամ՝ ընկերությանը որպես մրցանակի հավակնորդ է ներկայացրել հենց միությունը: Դրանից հետո տարածաշրջան շտապեցին մի խումբ լրագրողներ և ուսումնսիրողներ: Մեղրեցի ճանապարհաշինարարների գործը շատերին հետաքրքեց:Արդյունքը «Մերկուրին» է ՝ ոգևորող ու առավել լավ աշխատելու ձգտումով:
» Դիբագի լեռնանցքը գտնվում է ծովի մակերեսից 2535մ բարձրության վրա,որտեղ ձմեռը սկսվում է հոկտեմբերից և ավարտվում ապրիլի վերջերին, վերջին անգամ հիմնանորոգվել է 1997թ-ին:4-րդ տեխնիկական կարգի ճանապարհ է:Ծանրաքարշ տրանսպորտային միջոցների դեպքում ձնային պայմաններում չէր կարող այդքա դիմանալ:Իմ առաջարկով Տրանսպորտի և կապի նախարարության համաձայնությամբ հենց սկզբից լեռնանցքը հիմնանորոգվեց»,-պարզաբանում է Ազատ Գասպարյանը:

Միջպետական 104 կմ-ի , 56 կմ հանրապետական 53 կմ մարզային նշանակության ճանապարհահատվածների բարձրակարգ սպասարկումը դրված է մեղրեցի ճանապարհաշինարարների ուսերին:
“Միջպետական հատվածում սկսված շինարարական աշխատանքները արդեն ավարտին են հասցվել,-ասում Ազատ Գասպարյանը :Շինարարարության սկզբից ասել էինք,որ ճանապարհը 1-2մ լայնանալու է՝չնայած որ ասֆալտապատ հատվածը մնալու է 6մ 20սմ :Ճանապարհը լայնացավ հիմնականում կողնակների և թեքությունների մեղման հաշվին:
Ամենաուրախալին այն էր,որ իրականում ուշադրություն դարձրեցինք նաև կորերի շառավիղնրի վրա:Եթե առաջ 6,7 կամ 8 մ էին,այսօր արդեն 10,12-14 մ են,որը ապահովեց նաև անվտանգ երթևեկությունը»,-ավելացնում է ընկերության հիմնադիրը:

Լավ լուրերը դեռ սրանով չեն ավարտվում: Առաջիկայում կարմիր ժապավեն կտրելու առիթ կունենան նաև մեղրեցիները: Տարածաշրջանի ԲԿ-ի կառուցումը ևս ավարտվել է: Այժմ վերազինվում է գույքով, նախատեսվում է շահագործման հանձնել դեկտեմբերի սկզբին: Ազատ Գասպարյանը ոգևորությամբ է խոսում աշխատակիցների հաջողությունների մասին:
«Շատ ուրախ կլինեմ,որ ԲԿ-ը հագեցած լինի մասնագետներով:Եվ շենքը իր նպատակին ծառայի»,-ասում է նա :

Բարձրակարգ շինարարությունից ու որակյալ ճանապարհներ կառուցելուց բացի, անվտանգ երթևեկության մասին ևս շարունակում են հոգալ իրենք՝ոլորտի փորձառուները: Ասվածի ապացույցը նոյեմբերի 7-ին Կապան- Ծավ-Շվանիձոր Մեղրի ճանապարհահատվածին տեղի ունեցած քարաթափումն էր: Ազատ Գասպարյանի խոսքով նման ծավալի դեռ չէին հանդիպել:
«450-500խմ ժայռաբեկորներ փլուզվել էին ընկել ճանապարհը և փակել ամբողջովին:Ոչ մի վնաս չէր տվել,բարեբախտաբր երթևեկություն չկար: Ահազանգ ստացանք արտակարգ իրավիճականերից:Չնայած եղանակը շատ վատն էր,մառախուղ,տեսանելիությունը զրո:Եկանք,գիշերը մնացինք Շվանիձորում:Ժամը 3-ին շարժվեցինք:Եվ ամբողջ օրվա ընթացքում կարողացանք երկկողմանի ապահովել»,-ասում է Ազատ Գասպարյանը:

Ի տարբերություն հանրապետության մի շարք հատվածների հարավային սահմանում արդեն հասցրել են զարմանալ. 10-20 սմ հաստությամբ ձյուն, ընդամնեը մեկ շաբաթվա ընթացքում:
«Ճանապարհը մաքրել ու մշակել ենք աղ ու ավազով»,-ավելացնում է ղեկավարը:

3 տասնյակից ավելի տարիների փորձառություն, աշխատասիրություն և պատասխանատվության բարձ զգացում . սրանով էլ առաջնորդվելով «Մեղրու ճանապարհաշինարարական ընկերությունը կարողանում է առաջատարների շարքին դասվել:
Հերմինե Միքայելյան