Ներքին Խոտանանը սովորականից մարդաշատ էր

Spread the love
Ներքին Խոտանանը սովորականից մարդաշատ էր

«Ամեն ինչ սկսվեց հսկա քարերի միջից ժայթքող ջրից». զուլալ աղբյուրի մոտ կանգնած 82-ամյա Գեղամ պապը և ցույց է տալիս, և հպարտությամբ ներկյացանում հարազատ բնակավայրի հիմնադրման պատմությունը:

1700-ական թթ-ին աստիճանաբար բնակավայր դարձած Ներքին Խոտանանի հիմնադիրների անունները այսօր արդեն կենտրոնում կանգնեցված խաչքարին հավերժացան: Աղ ու հացով , նվագախմբի հնչյունների ներքո դիմավորեցին համագյուղացիները հյուրերին: Հուշաքարի ու խաչքարի պատիվը տրվեց համագյուղացիներ Մուրազ Սարգսյանին և Աշոտ Հովհաննիսյանին: Հենց նրանք էին խաչքարի ու հուշաքարի կերտման ու տեղադրման հեղինակները:
Կապանի Սբ.Մ.Մաշտոց եկեղեցու հոգևոր հովվի ձեռամբ էլ օծվեցին խաչքարն ու հուշաքարը:
Գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանի անունը ևս կատարծ գործի համար փորագրվեց քարի վրա: Հուշաքարի ու խաչքարի ներքո մակագրված էր՝ «Իմ գյուղը իմ հպարտությունն է,իսկ գյուղացիները՝ պարծանքս» : Գյուղի ձորամիջյան հատվածը,որտեղ խաչքարն ու հուշաքարն էին տեղադրել, ներկաները սրբատեղի կոչեցին: Ներքին խոտանանցիների համար նշանակալից օրը համախմբել էր հեռու և մոտ բնակվող համագյուղացիներին:

Ներքին խոտանանցիների համար նշանակալից այս օրը նաև անցյալը հիշելու առիթ էր: Չնայած տարեցտարի բնակավայրը դատարկվում է, բայց հիշողությունները հայրենի հողի հետ կապված շարունակում են թարմ մնալ: Միջոցառման ընթացքում հիշատակեցին նաև Արցախյան հերոսամարտի մասնակիցներին: Գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը «Մարտական ծառայության» մեդալ շնորհեց մասնակից Կարեն Թադևոսյանին:

Մի քանի բառով կարելի է բնութագրել ներքին խոտանանցիներին՝ համախմբված, ազնիվ ու մեկը մյուսի իկունքին կանգնած: Ապացույցը դեպի գերեզմաններ տանողարդեն բարեկարգ դարձած ճանապարհն է:

Կյանքը խորհրդանշող աղբյուրի զուլալ ջուրն էլ առիթ դարձավ Ներքին և Վերին Խոտանանի գյուղերի ստեղծման համար: Կապույտ զրուցարանի մոտ հավաքվող գյուղացիների առօրյան այսօր տարբերվեց . այսքան մարդաշատ բնակավայրը վաղուց չէին տեսել:

Հերմինե Միքայելյան