«Դանդի Փրիշս Մեթալս Կապանում» 7 հոգի արժանացավ դրամական պարգևի
Ֆաբրիկայից բեմ ու նորից աշխատանքի վայր. երկարմյա փականգործ Սլավիկ Պետրոսյանի համար հերթական երկուշաբթին տարբերվեց նախորդներից:
«Դանդի փրիշս մեթալս Կապան» ընկերության « Տարվա լավագույն աշխատակից» ամենամյա մրցույթի շրջանականերում որպես պարգև նրան 500 հազար դրամ հանձնվեց:
Մեկ մլն դրամ պարգևավճար ստացած Անդրանիկ Աղաջանյանը միակն էր այն 7 լավագույն աշխատակիցներից, ով արժանացավ առաջին կարգի մրցանակի: Համեստ ու անխոս խորփորման հաստոցի մեքենավարը շտապում էր աշխանատնքի վերադառնալ՝ խուսափելով ուշադրության կենտրոնում գտնվելուց:
1200 աշխատակիցների լուսանկարներով հսկա պաստառի ներքո ձեռնարկության ղեկավարը իր խոսքը սկսեց միասնության կոչով: «Ընկերությունում բոլորը հավասար են՝ այդ են վկայում այբբենական կարգով դասaվարված աշխատակիցների լուսանկարները պաստառին,-ընգծեց Հրաչ Ջաբրայանը : Քաղաքաստեղծ ընկերության պաստառը կփակցվի դրսում,որ բոլորը տեսնեն»,-ավելացրեց նա:
Տարբեր բաժինների 5 աշխատակիցների «Դանդի փրիշս մեթալս Կապան» ընկերության գլխավոր տնօրենը 100 հազարական դրամ հանձնեց ու նվիրված աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց: Ավանդույթ դարձած
«Տարվա լավագույն աշխատակից» մրցանակաբաշխությունը ոգևորություն է առաջացնում աշխատակիցների շրջանում: Հենց դա է պատճառը,որ ընտրություն կատարելիս տնօրինությունը դժվարանում է: Հաշվի է առնվում ամեն ինչ՝անգամ ինչպես է իրեն դրսևորում աշխատակիցը ձեռնարկության դարպասներից դուրս:
«Անգամ եթե վնասով ենք աշխատում,պետք է խրախուսենք ու գնահատենք աշխատակիցներն»,-ավելացրեց Հրաչ Ջաբրայանը:
Հերմինե Միքայելյան