Քաղաքի սելավատարները մաքրման կարիք ունեն

Spread the love

Քաղաքի սելավատարները մաքրման կարիք ունենԱշնանային անձրևներ սկսվելուն պես իրենց մասին հիշեցնում են սելավատարները։ Կապանի փողոցներով նման օրերին անցուդարձ անելը և ավտոմեքենաների և հետիոտների համար, մեղմ ասած, դժվարություն է ստեղծում։ Ջրափոսերով լեցուն ճանապարհներին մեքենաների երթևեկը երբեմն նույնիսկ դանդաղում է. վարորդները ստիպված կանգնում՝ զիջում են միմյանց ,կամ էլ՝ հետիոտներին ,քանի որ սելավատարները չեն հասցնում ջրահեռացում կատարել։
Քաղաքի սելավատարները մաքրման կարիք ունեն

Ներհամայնքային ճանապարհներից բացի, Երևան-Մեղրի միջպետական մայրուղ մի քանի հատվածները նույնպես թաղվում են ջրի մեջ։ Քաղաքի սելավատարների հարցը, ամեն անգամ, տարվա այս ժամանակահատվածում գլուխ է բերձրացնում. դրանց մեծ մասը խցանված է ու չի գործում, մյուսներն էլ՝ ոչ լիաժեք են ծառայում իրենց նպատակին։

Քաղաքի սելավատարները մաքրման կարիք ունեն
Քարերով ,տիղմով ողողված սելավատարները, որոշ թաղամասերի բնակիչների համար դարձել են նաև աղբավայր։ Հունան Ավետիսյան փողոցում Կապանի կոմունալ ծառայությունը վաղ առավոտից սելավատարների մաքրում էր սկսել։ Գարիկ Յավրումյանի խոսքով ամիսների ընթացքում ջրի բերվածքներից ավելի շատ կենցաղային ու տարատեսակ աղբ են հանում բանվորները։
Ջրի անարգել ընթացքին խանգարող ցանկացած խոչընդոտ վերացվում է։ Կոմունալի բանվորները հիմնականում ձեռքով են մաքրում սելավատարները, իսկ կուտակված աղբը դուրս է բերվում տեխնիկայի միջոցով։
Չաշխատող սելավատարներից դժգոհելուց բացի, կոմունալ ծառայության աշխատակիցները քաղաքացիներին կոչ են անում նաև կատարված ջուրը չգցել։