«Ծառերը հատվել են բարբարոսաբար». Աշոտ Ավագյան

Spread the love

"Ծառերը հատվել են բարբարոսաբար". Աշոտ Ավագյան

Հոկտեմբերի 8-ին Կապանի Օրհուս կենտրոնում կայացած հանդիպումից բավականին ժամանակ է անցել: Հիշեցնեք,որ հարց ու պատասխանի կենտրոնում տարածաշրջանի տարածքում և պետարգելոցներում իրականացված ապօրինի ծառահատումներն էին: Հավաքված բնապահպանները և Կապանի անտառտնտեսության աշխատակիցները փորձում էին պարզել,թե որ տարածքներում են ապօրինի ծառահատումներ իրականացվել: Կազմակերպիչները պաստառի վրա ցուցադրեցին ապօրինությունը փաստող լուսանկարները: Շրջակա միջավայրի պահպանությամբ անհանգստացացողները հանդիպման ընթաքցում հայտարարեցին,թե ձեռքները ծալած չեն նստի: Փորձեցինք պարզել՝ քննարկումից հետո քայլեր են ձեռնարկվել են,թե ոչ:
» Եղանք մի քանի տարածքներում:GPS-ով Կարեն Մանվելյանը վերցերց ծառահատման կոորդինատները:Որ պարզվի դարնք Հայանտառի տարածքներում են արվել,թե պետարգելոցների»,-նշում է Աշոտ Ավագյանը:

Աշխատանքային խմբում ընգրկվել էին քննարկման մասնակիցներ՝բնապահապանության ,անտառտեսության ոլորտի ներկայացուցիչներ և ՀԿ-ն անդամներ: Այս մասին փաստում են Աշոտ Ավագյանի համակարգչում պահպանված լուսանկարները: Թե ինչի ականտեսը եղան,-Օրհուս կենտրոնի համակարգողը , մեկ բառով է բնորոշում՝ բարբարոսության:
» Գերանդին վերցրել հնձել էին, էդպես ծառ չեն կտրում»,-ընդգծեց նա:

Նախնական տվյալներով հատվել են մոտ 140-ից ավելի ծառեր , իսկ ճյուղերը 11 էին: Բնության գրկում իրավախախտները գործել են առանց կաշկանդվելու և համարձակորեն: Աշխատանքային խմբի անդամները սրանում հավոզվել են տեղում:
» Չեն շտապել, ճանապարհի կողքին,աղմուկը գցած, բազմաթիվ մեքենաներ են անցնում ճանապարհով: Վստահ էին,որ անպատժելի կմնան»,-ընգծում է Օրհուս կենտորնի համակարգողը:
Թե որ տարաքծներում են հատվել ծառերը, Աշոտ Ավագյանը մեկ առ մեկ է նշում:
» Ուսումնասիրությունները ցույց տվեցին,որ անտառհատումներ իրականացվել են «Շիկահող» պետարգելոցի տարածքում, լուսանկարները կան ինձ մոտ, Ծավի հարակից տարածքում»,-ասում է նաև:
Այն որ ծառերը հատվել են ոչ միայն վառելափայտի նպատակներով, նախաձեռնողները կրկին տեղում են համոզվել: Ընտրված ծառատեսկաները և վայրերը պատահական չեն:
«Էնտեղ մի քանիսը,որ տեսա բոխի ծառեր էին:Դա երևում էր,որ փայտի համար էր:Իսկ պետարգելոցի տարածքինը՝հաստ մասերը թողել են,գերաններն են վերցրել: Հստակ կարելի է ասել,որ դրանք հատուկ նպատակների համար էին: Վառելափայտ չեն»,-պարզաբանեց Աշոտ Ավագյանը:
«Մինչ օրս այստեսած ծառահատումներ դեռ չէին իրականացվել»,-շարունակեց Աշոտ Վագյանը: Պետարգելոցի տարածքները անձեռմխելի էին բոլորի համար: Մինչդեռ այս հանգամանքն էլ անտեսվեց:
Մեր ունեցած տեղեկություններով քրեական գործ է հարուցվել: Իսկ Կապանի անտառտնտեսության անտառապահի աշխատանքից հեռացման մասին լուրը հաստատեց «Հայանտառ» Կապանի մասնաճյուղի տնօրեն Գարիկ

Հերմինե Միքայելյան