Հայջրմուղկոյուղու» Կապան» տեղամասի պետը խուսափում է հարցազրույցից

Spread the love
Հայջրմուղկոյուղու" Կապան" տեղամասի պետը խուսափում է հարցազրույցից

Կապանի Շինարարների թաղամասում առօրյա խնդիրները անծայրածիր են թվում: Բնակիչներն անգամ չգիտեն՝որից սկսեն բողոքել ՝ աղբահանությունից, խմելու ջրի որակից ու մատակարարումից,, թե թափառող շներից: Բոլորն էլ կարևոր են ու փոխկապակցված: Սակայն այս անգամ առաջնահերթությունը տրվեց խմելու ջրին: Մի քանի ամիս է արդեն Շինարարների թաղամասի գրեթե բոլորի բնակարաններում խմելու ջուրը մի քանի ժամով է տրվում:

Թաղամասի խնդիրները չեն շրջանցել անգամ նախակրթարանի երեխաներին: Այս դեպքում խոսքը մոտ 90 փոքրիկի սանիտարահիգիենիկ պայմանները ապահովելուն է վերաբերում: Մի քանի ամիս է արդեն Թիվ 10 նախակրթարանի աշխատակիցները դույլերով և տարաներով են ջուր հասնում կրթօջախ:
«Օգոստոսից մանկապարտեզում ընդհանրապես ջուր տալիս են 2 ժամով՝8-10։ Մի շարք անգամ դիմել եմ ջրմուղի տնօրենին։ Նա էլ պատճառաբանում է,թե նորոգման աշխատանքներ են ընթանում։ Մի քիչ աշխատողներն են լարված։ Դրսից են ջուր բերում ամաները լվանալու,ձեռքերը լվանալու համար։ Պահեստավորած ջուր ենք վերցնում,ջրմուղից էլ մի քանի անգամ մեզ համար մեքենայով ջուր են բերել»,-ասում է տնօրեն Ռուզաննա Դադալյանը։

Կրթության ու գիտության նախարարության չափորոշիչներին հետևելը այս դեպքում անհնար է դառնում: Կրթօջախում անգամ սովորոկան ձեռքեր լվալը դաստիարակին չարչարել է նշանակում: Տնօրենը համբերատար սպասում է, թե երբ խնդրին լուծում կտրվի: Իսկ այս ընթացքում նախակրթարանի սանիտարահիգiենիկ վիճակի ողջ պատասխանատվությունը կրում են իրենք՝աշխատակիցները:
» Ընդհանարպես պետքէ հոսող ջուր լինի։ Տաք ջուր ունենք ջեռուցումը կատարվում է։ Պահեստավորած ջուր ուեննք։Ցանկալի է,որ մանկապարտեզում ջուր լինի,երեխաները օրական երեք անգամ լվացվեն»,-ընգծում է թիվ 10 ՆՈՒՀ-ի տնօրենը ։

Կապանի Շինարարների թաղամասի բնակիչները արդեն հոգնել են հայջրմուղկոյուղու դռները բախելուց, հարցի լուծման այլ տարբերակներ էլ չեն գտնում, պարզապես աշնանային տեղումներին են սպասում:
Հայջրմուղկոյուղու « Կապան» տեղամասի պետ Հովհաննես Գևորգյանը մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում սովորության համաձայն պարզաբանեց,թե քաղաքում չէ: Միայն տեղեկացրեց,որ Շինարարների թաղամասի խմելու ջրի սակավությունը տեխնիակական հարցերով է պայմանավորված: Մի տասը օրից ջրամատակարարումը կկարգավորվի:

Հերմինե Միքայելյան