Պատահական վայրերից միս մի գնեք.հորդորում են մասնագետները

Spread the love
Պատահական վայրերից միս մի գնեք.հորդորում են մասնագետները

«Մսամթերք գնելիս զգոն եղեք և ուշադրություն դարձրեք անասնաբուժասանիտարական փորձաքննության համապատասխան թերթիկի առկայությանը , պատահական վայրերից միս մի գնեք». հորդորում են Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Սյունիքի մարզային կենտրոնի և ռազմավարական զարգացման գործակալության աշխատակիցները:

Բրուցելոզը տարիք ու սեռ չի ճանաչում ու չի խնայում ոչ ոքի : Առողջապահության և գյուղատնտեսության նախարարությունների, ռազմավարության զարգացման գրասենյակի ներկայացուցիչների համատեղ ուժերով իրազեկման գործընթաց է սկսվել Սյունիքում :

Բնակիչը պետք է հասկանա ՝ նոր մորթված , պատահական վայրում վաճառքի հանված անասունի միսը բրուցելոզ հիվանդության վարակի աղբյուր է: Նույնսիկ եթե որակը երաշխավորում են ծանոթն ու բարեկամը, մասնագետները խորհուրդ չեն տալիս շտապել: Մի շարք դեպքերում շուկայականից ցածր գներն են ստիպում սպառողին տուն տանել անհայտ ծագման մսեղենը: Արդյունքը տենդն է, թուլությունը, հոդացավն ու ախորժակի բացակայույթունը՝ այն էլ երկշաբաթյա գաղտնի շրջանից հետո:
Խանութների մսավաճառները վստահեցնում են՝ չստուգված միս իրենց մոտ չի հայտնվում:

2009թ-ից բրուցելոզի վերահսկողության ծրագրի շրջանակներում մարզում հիվանդության դեմ կենդանիների շրջանում պատվաստումներ են իրականացվում: Վարակիչ հիվանդությունը մարդուն է փոխանցվում կենդանիներից ու կենդանական ծագման ծննդից:

Ինչպես վերահսկել հիվանդության տարածումը ,եթե ամեն պահի փողոցի մի ծայրում կամ որևէ շենքի տարածքում պատահական մեկը կարող է մատչելի գնով արագորեն սպառել մսաքանակը: Շատ հաճախ այդպիսի պատկերի ականատես ենք լինում հատկապես տոներին ՝ մասնավորապես զատկի կամ ամանորի նախօրեին : Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Սյունիքի մարզային կենտրոնի պետ Արթուր Խաչատրյանի խոսքով տեղական ինքնակառավարման մարմիններից ու ոստիկանության աշխատակիցներից համապատասխան հանձնաժողով է ստեղծվել և ահազանգի դեպքում շրջայց է իրականացվում:
Մսամթեքրի վաճառակետերում կատարած շրջայցի ընթացքում ոլորտի մասնագետները բուկլետներ բաժանեցին անցորդներին՝միաժամանակ տեղում խորհուրդ տալով զերծ մնալ չստուգված մսամթերք գնելուց:

«Ինչքան էլ իրավիճակը վերահսկվի, միևնույն է ընտրությունը սպառողինն է և հենց ինքն է որոշում ումից մսամթերք գնել»,-կարծում են պատասխանատուները:

Հերմինե Միքայելյան