Բնակիչների խնդրանքը տեղ հասավ

Spread the love

Բնակիչների խնդրանքը տեղ հասավՄոտ 40 մետր բարձրությամբ այս ծառը 50 տարեկան է։ Կապանի Հունան Ավետիսյան փողոցի համար 5 շենքի բնակիչների հետ է հասակ առել , մեծացել ու փարթամացել այնքան, որ 5 հարկանի շենքից էլ է անցել։ Բնակիչների ձեռքով տնկված ու ջրված ծառը տարիներ անց վտանգավոր է դարձել հենց նրանց համար։

1965 թվականից է Աշոտ Սարդարյանը այս շենքում ապրում։ Ասում է՝ ճիշտ է ծառը թթվածին է ապահովում նաև ամռանը պատսպարվում էին դրա ստվերի տակ, բայց հասցրած վնասներն էլ քիչ չեն ։ Ըստ հերթականության թվում է ու կրկնում՝ վտանգավոր է բնակիչների համար։»Տերևաթափի ժամանակ, ամբողջը լցվում է շենքի ջրախողովակների մեջ և խցանում ստեղծում, նաև ճյուղերը քամիների ժամանակ կոտրատվում էին և թափվում պատշգամբներ»,-նշում է Աշոտ Սարդարյան։
Բնակիչների խնդրանքը տեղ հասավ
Վաղ առավոտից միջպետական մայրուղու եթևեկությունը խախտվել էր։ Վարորդները ստիպված էին դանդաղեցնել մեքենաների ընթացքը այս հատվածով երթևեկելիս։ Բնակիչների դիմում-խնդրանքը հաշվի է առնելով գործի էր անցել Կապանի կոմունալ ծառայությունը։
Բնակիչների խնդրանքը տեղ հասավ
Կոմունալ ծառայությունը նման աշխատանքները իրականացնելու համար անհրաժեշտ տեխնիկա չունի։ Գարիկ Յավրումյանի խոսքով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից են օգնություն խնդրում։ Հսկա ավտոաշտարակը նման բարձրահասակ ծառերը կտրելու համար շատ հարմար է։
Քաղաքի այլ թաղամասերում էլ կան վտանգավոր ծառեր։ Կոմունալը դրանք հաշվառել է և հերթականությամբ կամ կհատվեն կամ կետվեն։ Կախված ծառի վիճակից։