Տիկին Նինայի պատրաստած կոտլետների համն ուրիշ է

Spread the love

Տիկին Նինայի պատրաստած կոտլետների համն ուրիշ է
Անկախ դրսում տիրող եղանակից ու տրամադրությունից բարեհամբույր ու ժպտերես՝ տիկին Նինայի մասին է խոսքը։ Համեղ պատրաստելու գաղտնիքն էլ հենց նրա մարդ տեսակի մեջ է։ Ախորժելի ուտելիքների գայթակղությանը դիմանալը դյուրին բան չէ, հատկապես, եթե դրանց հեղինակը Նինան է։

Համեղ ուտել բոլորս ենք սիրում։ Բայց, ոչ բոլորն են սիրում պատրաստել։ Խոսքը չի վերաբերում Նինա Հարությունյանին։ Ով թեկուզ մեկ անգամ ճաշակել է նրա պատրաստած կոտլետները հաստատ երկրորդ անգամ է եկել դրանց ետևից ։
Տիկին Նինայի պատրաստած կոտլետների համն ուրիշ էՀամով ու տեսքով տարբերվող կոտլետները մեծ հռչակ են վայլեում դպրոցականների շրջանում։ Առավոտյան ողջ դպրոցով տարածված անուշաբույր հոտերին մի կերպ դիմադրելով աշակերտները երկրորդ դասաժամից սկսած բացում են ճաշարանի դուռը։
Խոհարար ու բուժքույր՝ այս երկու մասնագիտությունները միախառնվել են մեկ մարդու մեջ։ Զրուցակիցս ուրախ է,որ ոչ միայն բուժքույրերի օրն է շնորհավորանքներ ստանում այլև խոհարարի։Ամենամեծ գնահատականը նրա համար իր արտադրանքը սպառողի բարի ու ջերմ «Շնորհակալություն շատ համեղ էր» արտահայտություն է ։Ձգտում է վստահությունը չկորցնել ։
Խոհարարական գաղտնիքներն ու հմտությունները մարդը ձեռք է բերում ողջ կյանքի ընթացքում։ Միայն թե պետք է լինել փոքր-ինչ պրպտող և իհրակե երևակայության թև տվող։ Ցանկացած ուտելիք պատրաստելիս չպետք է մոռանալ այս համեմունքների մասին։