«Ծխախոտդ տուր, խնձորը տամ». ակցիա Կապանի թիվ 2 ավագ դպրոցում

Spread the love
"Ծխախոտդ տուր, խնձորը տամ". ակցիա Կապանի թիվ 2 ավագ դպրոցում

«Ծխախոտդ տուր, խնձորը տամ»,-ավտոմեքենաների վարորդներին թիվ 2 ավագ դպրոցի աշակերտները փորձում էին այսպես համոզել հրաժարվելու վնասակար սովորությունից:
» Մեկ տուփ ծխախոտի փոխարեն կարելի է գնել մեկ կգ միրգ ու չվնասել ոչ առողջությանը և չախտոտել շրջակա միջավայրը,-ասում է աշակերտական խորհրդի նախագահ Անի Հակոբջանյանը:

Դպրոցի աշակերտական խորհրդի մասնակիցները ակցիային համահունչ գրառումներով շապիկներով անցորդների ու վարորդների ուշադրությունն էին փորձում հրավիրել քաղցրավենիքով լի սեղանների վրա: Միայն թե սկզբում դրանք առավել շատ մեղուներին գրավեցին:
Րոպեներ անց հեատքրքրասեր վարորդներից շարք գոյացավ: Մի մասը անկեղծացավ ՝ վաղուց չեմ ծխում,իսկ մյուսներն էլ պարզապես չցանկացած հրաժարվել անբաժան տուփից:

Քաղցրավենիք կամ միրգ նախըտրողների ծխախոտի տուփերը անմիջապես էին հայտնվում աղբարկղում:
Ակցիային մասնակցել ցանկացողների մեջ էին նաև ուսուցիչները: Նրանց կողմից նախըտրած ծխախոտի տուփերը ևս տեղ գտան մյուսների կողքին:
Գունզգույն թղթերի վրա գրառումները կոչ էին նույն պահին հրաժարվել առողջությունը վնասելուց:

Ծխախոտի դեմ պայքարի ակցիայից հետո կրթօջախի թենիսի դաշտում շտապեց տեղվորվել հաջորդ խումբը: Դպրոցում օտար լեզվի շաբաթ է հայտարարվել, որի շրջանակներում էլ աշակերտները ֆլեշմոբ էին կազմակերպել: Անգլերեն,գերմաներեն , ռուսերեն երգերի ուղեկցությամբ աղջիկները հանդես եկան պարային կատարումներով:

"Ծխախոտդ տուր, խնձորը տամ". ակցիա Կապանի թիվ 2 ավագ դպրոցում

Երգացանկը եզրափակեց, իհարկե, հայերեն կատարումը:
Բայց սրանով էլ երեքշաբթին չավարտվեց: Տուն գնալու փոխարեն բոլորը հանդիսությունների դահլիճ հրավիրվեցին: Բեմում անգլալեզու «Կարմիր գլխարկի » և «Մոխրոտիկի» հերոսներն էին: Գայլի դերակատարի կածիքով հեքիաքները հայերեն ավելի լավ են հնչում: Նույնը չի կարելի ասել 2 լեզուների քերականության մատչելիության մասին:

Որսորդների օգնության հասնելուց և մոխրոտի կոշիկի գտնվելուց հետո թիվ 2 ավագ դպորցի հագեցած երեքշաբթին ավարտվեց:
Հերմինե Միքայելյան