Առաջին ծնունդը Կապանի արդիականացված բժշկական կենտրոնում

Spread the love
Առաջին ծնունդը  Կապանի արդիականացված բժշկական կենտրոնում

Համբարձումյանների ընտանեկան օրացույցում այսուհետ հոկտեմբերի 16-ը ևս կարմիրով է նշվելու: Հայրիկի ծննդյան նախօրեին 3կգ 550գ-ոց Սամվելը որոշեց ուրախացնել ծնողներին: 18-ամյա Նարեի համար վերջին օրերը կյանքի ամենաերջանկի պահերից են:

Շրջապատը աչքի ծայրով զննող Սամվելի ճիչը բժշկական կենտրոնի նորոգումից հետո առաջինն է լսվել գունազարդ ծննարանում: Հատկացված սենյակում մի քանի օր մայրիկի հետ հանգստանալուց հետո արդեն նա պատրաստվում է տուն գնալ՝այն էլ նվերներով: Փոքրիկին լույս աշխարհ գալու առթիվ առաջինը շնորհավորել են բժիշկները.բուժանձնակազմաի կողմից սայլակ ու հագուստ է նվեր ստացել:

Բալիկին գրկած տուն գնալու մասին են մտածում նաև Իրինա Բարսումյանն ու Կարինե Հովհաննիսյանը : Բժիշկների հսկողության տակ գտնվելն է պատճառ դարձել օրերով այստեղ սպասելը: Ասում են՝ կենտրոնական հրապարակի երգող շատրվանների բացման արարողությանը սենյակի լուսամուտներից են հետևել:

Կապանի բժշկական կենտրոնը հանդիսավոր բացումից հետո աշխատում է բնականոն հունով: Մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի զանգն էլ՝ ՝ռուսական «Կատյուշան», վերջին օրերին չի լռում՝ հերթական մայրիկի գալստյան լուրն է ավետում:

Հոկտոմբերի 14-ից մինչ օրս 10 մանուկ է լույս աշխարհ եկել՝ մեկը կեսարյան հատումով:
Թե ինչ տրամադրությամբ են սկսել աշխատել մանկաբարձները վերանորոգված ու վերազինված բաժանմունքում, կարելի է զգալ անգամ մուտքից:
Սերգեյ Գասպարյանը, չնայած հագեցած առօրյային, ներս մտնողին մշտապես ժպիտով է դիմավորում: Ծննդալուծման պահից սկսած,երբ փոքրիկի մոտ խնդիրներ են նկատվում, գործի է անցնում հենց ինքը:
Առավել ևս հիմա,երբ մասնագետի ձեռքի տակ են նորագույն սարքավորումները՝մի մասը հին մասնաշենքից ,մյուսներն էլ՝ նոր ստացված: Դրանց մեջ առանձնանում է արհեստական շնչառություն ապահովողը:
«Շնորհիվ այս սարքի մենք հնարավորինս կնվազեցնենք մանկական մահացությունների թիվը: Նոր ծնված երեխաների շրջանում հիմնականում նկատվում է շնչառության խանգարում,-ասում է բժիշկ-անեսթեզիոլոգ Գասպարյանը:Մյուս սարքը մատնացույց անելով՝ մասնագետը բացատրւոմ է,թե ինչի համար է նախատեսված:Խոսակցական լեզվով ասած «ինկուբատորը» նախատեսված է 1,5 կգ-ից քիչ քաշ ունեցող երեխաների համար,-ասում է»:

Հիվանդասենյակների օգնության ազդանշանից սկսած ամեն ինչ խոսում է ժամանակակից մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի մասին: Անգամ անհատական ծնարան է գործելու: Այսինքն՝ երեխայի լույս աշխարհ գալուն ցանկության դեպքում կհետևի նաև հայր ծնողը: Իսկ ներսում գտնվող սարքերը, թույլ կտան մասնագետներին ծննդաբերության ողջ ընթացքում հետևելու մոր և մանկան կյանքին:

Նորոգված ԲԿ-ի մանկաբարձագինեկոլոգիկան բաժանմունքում առկա են նաև լոգարանները՝ ապահովված սանիտարահիգիենիկ պայմաններով: Փոքրիկին կյանք պարգևած մայրիկներին էլ հնարավորություն էտրված տնից ուղարկված սնունդով կերակրվել ճաշարանում: Մի խոսքով այն ամենը ,ինչը նախկինում խանգարում էր մայրանալու հաճույքը զգալուն,այօսր արդեն կօգնի այն վայելելու:

Հերմինե Միքայելյան