Ո՞րտեղ են ապօրինի ծառեր հատվում

Spread the love
Ո՞րտեղ են ապօրինի ծառեր հատվում

«Կապանի անտառներում ապօրինի ծառահատումներ են իրականցվում». այսպես սկսեց իր խոսքը Օրհուս կենտրոնի համակարգող Աշոտ Ավագյանը: Պաստառի վրա ցուցադրվող լուսանկարները,ըստ նրա, կատարվածի փաստերն են: Բնության նկատմամբ իրականացվող ապօրինությունների շուրջ զրուցելու և հետագա քայել մշակելու համար Օրհուս կենտրոն էին հրավիրվել ոլորտի մասնագետներ,այդ թվում « Կովկասի բնության հիմնադրամի» , «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի մասնաճյուղի ներկայացուցիչներ : Ըստ կազմակերպիչների ապօրինի ծառահատման լուսանկարները կատարվել են տարբեր վայրերում՝ Կապանի անտառներում, արգելոցներում: «Օրինակ լուսանկարներ կան մասնավորպաես Շիկահողի,Ծավի,Հանդի հատվածներից,որոնք մտնում են «Շիկահող» պետարգելոցի կողմից սպասարկվող տարածքի մեջ»,-ընգծեցին մասնագետները: Իսկ լուսանկարների հեղինակները ՀԿ-ների ներկայացուցիչներ են կամ պարզապես շրջակա միջավայրի պահպանությամբ անհանգստացած անձինք:

Ըստ «Խուստուփ» ԲՀԿ-ն ղեկավարի հատվել են կաղնիներ: Թե ինչ ծավալի,առայժմ դժվար է ասել: Ամբողջը պետք է ուսումնասիրվի և չափումներ կատարվեն : Ի՞նչպես որոշել՝անտառահատումը ապօրինի է,թե ոչ. Հայտնի է ,որ սահմանված կարգի համաձայն անտառտնեսություններում որոշակի քանակի ծառահատումներ թույլատրելի են: Սակայն նույնը չի կարելի ասել արգելոցների մասին: Մինչդեռ, ըստ ներկաների, որոշ լուսանկարներ կատրվել են նաև արգելոցում: Թե որ,մնում է տեղում պարզել:Մասնագետները պատասխանեցին ներկաներին հուզող հարցերին:

Թե ինչու են անտառներում ապօրինաբար ծառեր հատվում ու բնությանը վնաս հասցվում, ներկաները փորձում էին տարբեր վարկածներ նշել: “Բայց այն,որ բնապահպանության ոլորտը բարձիթողի վճակում է,փաստ է”,-մտահոգվում են մասնագետները:
Թե կոնկրետ որ հատվածներում են կատարվել լուսանկարները և արդյոք տեղանքը հաստատող փաստեր կան. մինչև հանդիպման ավարտը այդպես էլ ստույգ պատասխան չտրվեց: Կապանի անտառտեսության աշխատակիցների պնդմամբ կառույցի քարտեզի համաձայն իրենց տարածքում ապօրինի ծառահատում չի իրականացվել:

Ապօրինի ծառահատումների թեմայից սկսելով հավաքվածները քննարկեցին նաև ոլորտի բազմաբնույթ այլ խնդիրներ: Ըստ նրանց կառույցում անելիքներ շատ կան:

Վլադիկ Մարտիրոսյանը բնությանը հասցվող վնասները դադարեցնելու նպատակով առաջարկեց ընդլայնել քննարկման շրջանակը, դիմել համապատասխան մարմիններին՝ ընդհուպ մինչև երկրի նախագահին: