Կապանում նշվեց քաղաքի տոնը

Spread the love
Կապանում նշվեց քաղաքի տոնը

Քաղաքի տոնին նվիրված միջոցառումները նախապատրաստական աշխատանքները մի քանի օր է արդեն սկսվել են: Առավոտից նորակառույց հանգստյան գոտու տարծքը լի էր երեխաներով ու մեծահասակներով: Միջոցառումներով լի օրն էր առջևում ,իսկ պատվավոր հյուրերի ցանկը գլխավորում էին հանրապետության նախագահը և արդյունաբերկանա հսկա ԶՊՄԿ ղեկավարությունը:
Ձեռնարկության բարձր հովանու ներքո և մշտական աջակցության շնորհիվ է հնարավոր եղել կյանքի կոչել քաղաքին վերաբերող ցանկացած նախաձեռնություն: Տոնակատարությունների շարքում ամենասպասվածը կենտրոնական հրապարակում կառուցված երգող շատրվանների բացման հանդիսավոր արարողությունն էր:

Ժամանակակից լուծումներով կառուցված ,լուսաձայնային էֆեկտներով երգող շատրվանները մարզկենտրոնը առանձնացնում են մյուս քաղաքներից: Նմանատիպ կառույց կա միայն մայրաքաղաքում և Կապանում: 570մլն դրամ արժողության հանգստյան գոտին ԶՊՄԿ-ի կողմից նվեր է քաղաքին:

2600 քմ ընդհանուր մակերեսի վրա են կառուցված շատրվանները, կանաչապատ տարածքը , զբոսանքի և ժամանցի գոտիները:
Աշխատանքները մեկնարկել էին նախորդ տարվա հունիսից, ավարտվել այս տարվա օգոստոսին: «Ռազբլիդինգ» ընկերության մասնագետների ձեռագիրը շինարարության մասով ամենուր են զգացվում: Իսկ «Վաելկոն» ՍՊԸ աշխատակիցները իրենց վրա են վերցրել լուսային և այլ տեսակի սարքավորումների տեղադրումը և գործարկումը:
Ինչ վերաբերում է ինովացիոն կենտրոնի շինարարական աշխատանքների ավարտին,դրանք շուտով ևս կավարտվեն : Զուգահեռաբար աշխատանքներ են ընթանում նաև մշակույթի կենտրոնի շենքի արտաքին հատվածում -ընգծեց ձեռնարկության ղեկավարը:

Երեկոյին մոտ արդեն քաղաքի տնոին նվիրված միոցառումների պաշտոնական մասը մեկնարկեց: Կապանցի երեխաներից կազմված երգչախումբի կատարումները հանրապետոսւթյան նախագահը, Սյունիքի մարզպետը ,ԶՊՄԿ ընկերության ղեկավարական կազմը ուշադրությմաբ ունկնդրեցին: «Ուրախալի է,որ տոնական միջոցառումների սկիզբը ազդարարվում է ձեր ներկայությամբ,-դիմելով Սերժ Սարգսյանին ընգծեց Կապանի քաղաքապետը:
Հանգստյան գոտու հանդիսավոր բացման պատիվը տրվեց «Քրոնիմեդ մայնինգ « ընկերության ղեկավարությանը և Կապանի քաղաքապետին:

Այնուհետև Սերժ Սարգսյանին ,մարզի և ԶՊՄԿ-ի ղեկավարներին սյունաց բարիքիների հյուրասիրություն էր սպասում:

Կապանում նշվեց քաղաքի տոնը

Հյուրերը վայելեցին նաև Կապանի երգչախմբերի կատարումները: Նախագահը զրուցեց նաև բնակիչների հետ: Միջոցառումներով հագեցած օրը եզրափակեց երփներանգ ու երկարատև հրավառությունը: Որից հետո արդեն կապանցիները վայելեցին մայրաքաղաքից ժամանած պարային խմբերի և եևգիչների համերգային կատարումներին:

Հերմինե Միքայելյան