Անցկացվեց ռազմամարզական խաղերի տարածքային փուլը

Spread the love

Անցկացվեց ռազմամարզական խաղերի տարածքային փուլըՄեկնարկել է ռազմամարզական խաղերի տարածքային փուլը։ 14 դպրոցների թիմեր են պայքարում մարզայինի ուղեգիր նվաճելու համար։ Իսկ ուժեղագույնները բացահայտվում են՝ այս մարզաձևերից նռնակի նետում,փոխանցումավազք,ձգումներ պտտաձողից ,կրոսավազք, հրաձգություն, ինքնաձիգի քանդում-հավաքում։
Կապանի համար 5 հիմնական դպրոցն է կրկին նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդների հանդիպման վայրը։ Դաշտի մի հատվածում աշակերտները իրենց ուժն են չափում, մյուս կողմում արագությունն ու դիպուկությունը՝ միավորներ վաստակելու համար հաշվի է առնվում ամեն ինչ։
Անցկացվեց ռազմամարզական խաղերի տարածքային փուլըՏարածքային փուլի թիմերը ձևավորվել են նախադպրոցական փուլի արդյունքների հիման վրա։ Յուրաքանչյուր կրթօջախ ընտրել է լավագույնս հանդես եկած աշակերտներին։
Քաջարանի թիվ մեկ դպրոցի թիմը այս տարի էլ մարտական տրամադրված հաղթանակի ակնկալիքով էր եկել մրցումներին։ Տղաների խոսքով իրենք ամենաարագն են քանդում ինքնաձիգն ու հավաքում։ Հույս ունեն, որ սպասելիքները կարդարարան ։
Անցկացվեց ռազմամարզական խաղերի տարածքային փուլըՌազմամարզական խաղերի նախապատրաստումը և անցկացումը համակարգում է ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, աջակցում են Պաշտպանության, Կրթության և գիտության նախարարությունները, մարզպետարանը։
Նման մրցումները երիտասարդներին կոփում են, թե ֆիզիկապես, թե հոգեպես. ինչի արդյունքում տիրապետելով անհրաժեշտ հմտություններին՝ նրանք հետագայում ավելի հեշտ կծառայեն Հայոց բանակում ։