Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքարի ծրագրի շրջանակներում Կապանում ձևավորվեց քաղաքացիական ակտիվ խումբ

Spread the love

Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքարի ծրագրի շրջանակներում Կապանում ձևավորվեց քաղաքացիական ակտիվ խումբ«Տղա թե աղջիկ»,-այս է խնդիրը Շեքսպիրի Համլետի «Լինել թե չլինելուն» է հավասարազոր այս միտքը ։ Հայկական ընտանիքներում պատասխանը միանշանակ է՝ տղա .արդյունքում 1990-ական թվականերից ի վեր Հայաստանում շեղվել է նորածինների հարաբերակցությունը ՝ 2012 թվականին կազմելով 114 տղա 100աղջկա դիմաց։ Հետազոտությունը սեռերի անհամամասնության ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կողմից է կատարել։
Ի՞նչպես պայքարել պտղի սեռի խտրական ընտրության դեմ՝ Մարդկային զարգացման կենտրոնը մի քանի հասարակական կազմակերպությունների հետ մշակել է ծրագիր, նպատակ ունենալով ի վերջո փոփոխել Հայաստանում արմատավորված երեխա ունենալը սեռով պայմանավորելու մշակույթը։
Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքարի ծրագրի շրջանակներում Կապանում ձևավորվեց քաղաքացիական ակտիվ խումբ
Ծրագրում ընդգրկված են մարզի երեք քաղաքները ՝Սիսիանը, Գորիսը, և Կապանը, ըստ այդմ էլ երեք քաղաքացիական ակտիվ խմբեր են ձևավորվել։ Հաջորդ քայլն էլ կլինի խմբերում ներգրավված մասնակիցների վերապատրաստումը, ովքեր կլինեն հասարակության վերաբերմունքն ու ընկալումները փոխող անձինք։
Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքարի ծրագրի շրջանակներում Կապանում ձևավորվեց քաղաքացիական ակտիվ խումբՄԱԿ-ի բնակչության հինադրամի ուսումնասիրությունը ներկայացնելիս, վիճակագրական տվյալները հրապարակելիս Սոֆիկ Մինասյանը ընդգծեց, որ Սյունիքում չափավոր մակարդակի վրա է ու այնպես չէ ,որ տղաները շատ են ծնվում ,սակայն, ասել որ խնդիրը այստեղ իսպառ բացակայում է չի կարելի։
«Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքարի» ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական միությունը։