Հոկտեմբերի 8-ը տանկիստի օրն է.Ռուբիկ Աբրահամյան

Spread the love

Հոկտեմբերի 8-ը տանկիստի օրն է.Ռուբիկ Աբրահամյան«Վախը իրենց ներսից հանած մարդիկ»,- տանկիստին այսպես է բնութագրում Ռուբիկ Աբրահամյանը`մարդ ով իր սեփական մաշկի վրա է զգացել «երկաթե նժույգի» անսանձ թռիչքն ու հողին ամուր կանգնելը։ Հայրենիքի սահմանները պաշտպանելուն զինվորագրվել է իր իսկ խոսքերով` թոհուբոհը սկսվելուց անմիջապես հետո։

Ռուբիկ Աբրահամյանը դարձավ ուսուցիչ` նորաստեղծ հայկական բանակի տանկիստների համար։ Հիշում է հատուկենտ մարդիկ էին, որ տիրապետում էին այդ մասնագիտությանը։ Դժվարություններն ինչ խոսք շատ էին ,բայց հաղթահարելի։ Համեմատության համար զուգահեռներ անցկացրեց խորհրդային բանակի հետ։
Ինչպես մասնագետներն էին սակավ, այնպես էլ անհրաժեշտ տեխնիկան։ Սեփական բազկին ապավինելով կռվել են , կամաց-կամաց ավելացրել տանկերի քանակն ու ցամաքային զորքերի հետ միասին իրենց հարվածային ուժը ցուցադրել թշնամուն։

Հոկտեմբերի 8-ը տանկիստի օրն է.Ռուբիկ Աբրահամյան

Ավարտված պատերազմի մասին հիշողությունները ամփոփելիս զրուցակից կտրուկ փոխեց խոսքը .»Չէի ասի. որ պատերազմն ավարտվել է , այն այսօր էլ շարունակվում է 2 շաբաթ առաջ էլ կրակոցներ եղան կորուստներ ունեցանք, թշնամին չի հանգստանում»։
Ռուբիկ Աբրահամյանի մարտական ուղին ձգվել է մինչև 1995 թվականի փետրվարը։ 3 ծանր վերքերը չթողեցին շարունակելու ծառայությունը։Սակայն զինակից ընկերների հետ կապը չի ընդհատվել ոչ այն ժամանակ, ոչ էլ այսօր։
Արցախյան պատերազմի զրկանքներն ու դժվարությունները տեսած տանկիստը վստահաբար շեշտում է,որ մեր զինված ուժերն ունեն մարտունակ և կայացած տանկային զորքեր և ուրախ է, որ ակունքներում ինքն էլ է կանգնած եղել։