Եզակի հուշամեդալ կապանցի դերասանին

Spread the love
Եզակի հուշամեդալ կապանցի դերասանին

Կապանի պետթատրոնի հաջողությունները և նվաճումները շարունակվում են: Դերասանական կազմը օրերս է վերադարձել հայաստանյան հյուրախաղերից: Ու կրկին պատվոգրերով ու հուշամեդալով: Հովհաննես Աբելյանի 150-ամյակին նվիրված հանրապետական փառատոնին Կապանի պետթարոնը ներկայացել է Շիրվանզադեի «Եվգինե» ստեղծագործությամբ: Սկսնակ դերասան Արամ Հայրապետյանը դեռ երկար կհիշի Վանաձորի թատրոնի բեմը: Միհրանի դերակատարման համար նա բարձր գնահատանքի է արժանացել:
«Եզակի մրցանակ է Հովհաննես Աբելյանի մեդալը:Հայաստանում 10 հուշամեդալ կա,որից ընդամնեը 3 հոգի են արժանացել,որից մեկը Արամն էր»,-ասում է Կամո Արզումանյանը:

Ժամանակին Հովհաննես Աբելյանը ևս նույն ներկայացման մեջ մարնավորել է Միհրանի կերպարը: «Եվգինեի» ընտրությունը պատահակ չէր,-ասում է Կամո Արզումանյանը: Նվաճումները հուշամեդալով չսահմանափակվեցին:
Կապանի պետթատրոնի անձնակազմին Տավուշի մարզպետը շնորհակալագիր հանձնեց:

«Եվգինե» և « Գարեգին Նժդեհ» ներկայացումների դերասանական կազմը սրանով չի սահմանափակվել: Հայաստանյան շրջագայությունը հագեցած էր նաև զորամասերի և դպրոցների այցելությամբ: Այստեղ ևս նրանց ընդունել են ջերմությամբ:Իսկ խաղի համար ևս արժանացրել պատվոգրի և շնորհակալագրի:

Այցելեցին Լոռու և Իջևանի զորամասեր և դպրոցներ:

Կապանի պետթատորոնի վերջին 2 տարիները տնօրենը վերելք է համարում: Երիտասարդների մասնակցությունը թատերական գործունեությանը նոր թափ հաղորդեց: «Նորաբաց բաժնի ուսանողների մասին արդեն լսել են մայրաքաղաքում»,-ասում է Կամո Արզումանյանը: Այս տարի ուսումն ավարտելուց հետո նրանք կաշխատեն այստեղ և Կապանը կներկայացնեն տաբեր բեմերում: Իսկ հաջորդ տարի արդեն կրկին կգործի նախապատրաստական բաժինը,որտեղ հնարավորություն կունենան կրթվելու սյունեցի երիտասարդները:

Հերմինե Միքայելյան