Հենապատը ենթակա է անհապաղ վերականգնամ ,հակառակ դեպքում հետևանքները կարող են անդառնալի լինել

Spread the love

Հենապատը ենթակա է անհապաղ վերականգնամ ,հակառակ դեպքում  հետևանքները կարող են անդառնալի լինել77 –ամյա Լենա տատը մատնացույց է անում իր տան հարևանությամբ գտնվող փլված հենապատը։ 2000 թվականից այն դարձել է տարեց կնոջ և նրա ընտանիքի անքուն գիշերների և անհանգստության պատճառը։ Բանն այն, որ դեռևս խորհրդային տարիներին պետությունը բնակելի շենքեր կառուցելու նպատակով տանտիրոջ այգու այդ հատվածով հենապատ է անցկացրել, որպես ջրբաժան անհատական տների և նորակառույցների միջև։ Տարիներ անց հենապատը սկսեց իր մասին հիշեցնել։
Լենա տատը մտահոգ է . առջևում աշնանային անձրևներ են .հողը ջրով կսնվի ու կսկսի հոսել։ Ասում է զրոյից տուն տեղ են դրել, հիմա էլ աչքի առաջ տարիների չարչարանքը հնարավոր է ջուրն ընկի։ Եթե հենապատը փլվի իրենց շենքն էլ հետը կտանի ։

Հենապատը ենթակա է անհապաղ վերականգնամ ,հակառակ դեպքում  հետևանքները կարող են անդառնալի լինել
Սեղանի դիմումներն են ,որոնք այսքան տարիների ընթացքում տանտերերը գրել են քաղաքապետարան և մարզպետարան։ Պատասխաների բովանդակությունը այս 15-ին չի փոխվում։ «Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 18 և 20 բազմաբնակարան շենքերի և նույն փողոցի առաջին նրբանցքում գտնվող թիվ 22 անհատական տան միջանկյալ հատվածում գտնվող հենապատի փլուզման հետևանքները ուսումնասիրվել են քաղաքապետարանի, մարզպետարանի և արտակարգ իրավիճակների փրկարար ծառայության մասնագետների կողմից։ Փլուզված հենապատի վերականգնամ համար ձեր խնդրանքը հաշվի կառնվի ֆինանսական միջոցների առկայության դեպքում»։ Վերջին նամակի պատասխանն է քաղաքապետարանից ստացված։